Անդրանիկ Քոչարյանը կառաջարկի՞ կարճել Մարտի 1-ի գործը

Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը, որը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, հայտարարել է, թե պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի։ «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշել է, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն. «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում: Մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը»: Թույլ տվեք արձագանքել՝ իյա, իրո՞ք։ Սա ընդամենը մեկ բան է նշանակում․ Նիկոլ Փաշինյանը կրակող և սպանող երևույթ է և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես իշխանություն։ Եթե ըստ Անդրանիկ Քոչարյանի դատողության, ով ի դեպ, եղել է նաև Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, պետությունը պետք է կրակի՝ քաղաքացուն և պետությանը պաշտպանելու համար, ապա Մարտի 1-ի գործն ընդհանրապես ինչո՞ւ չի կարճվում։ Ինչու ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը, նման առաջարկ չի անում․ չէ՞ որ իբրև փաստահավաք խմբի անդամ՝ ինքը հրաշալի գիտի, որ Նիկոլ Փաշինյանը եղել է Մարտի 1-ի գործի գլխավոր սադրիչն ու հրահրողը։

Արդեն երկուսուկես տարի՝ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, և այս ողջ ընթացքում այդպես էլ չապացուցվեց, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կրակողը եղել է Ռոբերտ Քոչարյանը, որին այս գործում Նիկոլ Փաշինյանի ցուցումով ներգրավել են որպես գլխավոր մեղադրյալ։ Զոհեր ու վիրավորներ կան ոչ միայն ցուցարարների կողմից, որոնց, հիշեցնենք, առաջնորդում և քարերով ու մահակներով ոստիկանների վրա հարձակվելու կոչեր էր անում այն ժամանակ դեռ չկայացած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ոստիկանության ներկայացուցիչներից։
Ի վերջո, պետությունը չի կարող կրակելու մոնոպոլ իրավունք ունենալ մեկումեջ․ կա՛մ ունի, կա՛մ չունի նման իրավունք։ Իսկ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ունի։ Հետևաբար պետությանը և նրա ղեկավարին անթույլատրելի է մեղադրել պետությանն ու քաղաքացուն պաշտպանելու համար։

Այլ կերպ ասած՝ Մարտի 1-ի գործով Անդրանիկ Քոչարյանը լիովին պաշտպանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով քաղաքական հաստատակամություն ունեցավ թույլ չտալ, որ բախտախնդիր Նիկոլը խաղա պետության անվտանգության հետ դեռ 2008 թվականին։ Ցավոք, նրա արկածախնդրությունը հաջողության հասավ 2018 թվականին, և այսօր մենք ազգովի քաղում ենք դրա պտուղները՝ կորսված հայրենիքի, 5000 զոհված երիտասարդների, շուրջ 10 հազար վիրավորի և երկու հազար գերիների և անհետ կորածների տեսքով։ Անդրանիկ Քոչարյանը ակամայից նաև բացահայտել է Նիկոլ Փաշինյանի պլանները․ նա պատրաստվում է զենք կիրառել և կրակել բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմության վրա։ Փաստորեն 5000 զոհն ու կորսված Արցախը Նիկոլի համար քիչ էր, նա պատրաստ է նորից արյուն թափել՝ հանուն սեփական աթոռի, հանուն իշխանությունը պահելու։

Եթե Անդրանիկ Քոչարյանը մի քիչ ավելի անկեղծ լիներ, ապա անկեղծորեն կարող էր հայտարարել՝ տեսնես ի՞նչ էր մտածում Սերժ Սարգսյանի իշխանությունը, երբ ժամանակին չգնաց կրակելու և Հանրային ռադիոյի շենքը գրաված Նիկոլին կալանավորելու քայլին։ Փաստացի այդ ժամանակ թույլ տրվեց պետության անվտանգության համակարգի հետ կատակ անել, որը շատ թանկ նստեց պետության, բանակի և ողջ հայ ժողովրդի վրա։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3805 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am