Ինչ ցույց տվեց փետրվարի 20-ի հանրահավաքը

Փետրվարի 20–ը պատահական չէր ընտրված։ Հանրահավաքի սկիզբն ազդարարող շեփորի հնչյունները հուշում էին այդ մասին։

Թեև նիկոլենք դիմել էին բոլոր էժանագին մեթոդների օգնությանը, այդ թվում՝ կեղծ տեղեկատվության տարածմանը, թե իբր եղանակային պայմանների պատճառով հանրահավաքը հետաձգվում է, միևնույն է հանրահավաքը բազմամարդ էր։ Մարդկանց Ազատության հրապարակ գալուն չէր խանգարել ո՛չ ձյունը, ո՛չ ցուրտը, ո՛չ կեղծիքը, ո՛չ բռնությունը։

Տարբեր գնահատականներով շուրջ 35–հազարանոց հանրահավաքը ցրեց բոլոր այն խոսակցությունները, թե իբր շարժումը մարել է։ Չկա՛ նման բան և չի՛ կարող լինել։ Նիկոլ Փաշինյանն այնպիսի վնաս է հասցրել Արցախին ու Հայաստանին, որ հազարամյակներով չի մոռացվելու, ուստի դատարկ են բոլոր այն գնահատականները, որոնք վերաբերում են հանրային դժգոհության մարելուն։

Դժգոհությունը չի մարելու, հակառակն՝ աճելու է, քանզի խայտառակ կապիտուլյացիայի թեմային ավելանում են նաև սոցիալ–տնտեսական խնդիրները։

Փաշինյանը լեգիտիմ չէ։ Պատահական չէ, որ դիմել է բոլոր իշխանություններին կից կոոպերատիվ «Գելափի» օգնությանն ու փորձում է «հարցումներով» իրեն վարկանիշ ապահովել։ «Գելափն» էլ ապահովում է․ փողին մուննաթ։ Ի դեպ, սա այն նույն «Գելափն» է, որը 2018–ի մարտ–ապրիլին հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը 70 տոկոսի չափ է։

Վերադառնալով հանրահավաքին, պետք է նկատել, որ որոշակի խզում կա հանրային ակնկալիքների ու հարթակի միջև։ Շարքերի էներգետիկան շատ ավելի բարձր է, քան սպիկերներից շատերինը։ Հանրային սպասումներին ադեկվատ խոսքի և գործողությունների պակաս կա։

Հասկանալի է, որ այս պահին գործող քաղաքական այն ձևաչափը, որ կա, այլընտրանք չունի, բայց եթե հանրային սպասումները չբավարարվեն, ապա այլընտրանքային ձևաչափի կարիք կառաջանա։

Այսօր նշանակված անհնազանդության երթը, որը մեկնարկելու է 18։00–ին Երևանի Արաբկիր համայնքի Պրահայի այգուց, ցույց կտա, թե ինչպիսի ուղղություն է վերցրել Հայրենիքի փրկության շարժումը։

Մեկ բան ակնհայտ է՝ Նիկոլը պետք է հեռացվի, և վե՛րջ։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 1900 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am