Նիկոլի նման խզբզանք «վիժվածքն» այնքան է ատում Արցախը. որ ծաղրով է շնորհավորում. Արմեն Աշոտյան (video)
«Հայրենիքի փրկության շարժմումը» այսօր՝ փետրվարի 20-ին, հանրահավաք է կազմակերպել, որին ներկա է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հանրահավաքային պայքարն ընդամենն այն ձևն է, որով հասարակության գիտակից, հայրենասեր, 5000 զոհերի և 10.000 քկմ-ի մասին չմոռացած հատվածն արտահայտում է իր դժգոհությունը: Գաղտնիք չէ, որ նախորդ հանրահավաքից առ այսօր ստահակ իշխանությունը սխալ է կարդացել մեսիջը, իրենց թվում էր, թե կարելի է մաշեցնել ցավը, հյուծել արժանապատվությունը, մանրադրամի վերածել ազգային թասիբը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
