Ի՞նչ հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին. Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնում (video)
Հայկական բանակը պետք է մերժի նրանց, որոնք չեն ծառայել բանակում, բայց կառավարության մեջ են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակը երեք քայլ պետք է կատարի. «Առաջինը՝ ժողովրդի հետ միասին պետք է առաջատարի դեր կատարի՝ այս իրավիճակից դուրս հանելու համար՝ ճիշտ նշելով զոհվածներին, անհետ կորածներին, գերության մեջ գտնվողներին, որոնց առջեւ մինչեւ գետին խոնարհվում ենք:
