Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված պետք է քննություն լինի. Արթուր Վանեցյան (video)
Անպայման պետք է լինի հետագայում քննություն Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված: Այս մասին ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունների օրոք կարող է լինել օբյեկտիվ քննություն, բայց այն փաստերը, որոնք ներկայացրել է երրորդ նախագահը, ինձ համար շատ արժանահավատ են, որեւէ արժանահավատ հերքում մինչ այս պահը իշխանությունների կողմից չենք ստացել»,-ասաց նա:
