Շնչելն արգելվում է. ապագայի որոշում Նիկոլ Փաշինյանից

Իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում քաղաքացիները քրեական պատասխանատվության կենթարկվեն և կազատազրկվեն առավելագույնը երկու տարի ժամկետով: Օրենսդրական աղմկահարույց այս փոփոխությունը հեղինակել եւ հանրային քննարկման է ներկայացրել Արթուր Դավթյանի ղեկավարած Գլխավոր դատախազությունը: Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծում նշվում է, որ ծառայության մեջ գտնվող պաշտոնյային զրպարտելը կամ վիրավորելը նախատեսում է մինչև կես մլն դրամ տուգանք, իսկ նույն արարքը կրկնելու դեպքում՝ մինչև երեք մլն դրամ տուգանք կամ ազատազրկում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2008 թվականին, եվրոպայի հորդորով, ապաքրեականացրեց իշխանության ներկայացուցչին վիրավորելու արարքը:

Հայաստանը ժողովրդական բաստիոն հռչակած քայլիստները այն արագ տեմպերով տանում են բռնապետություն, ինչպես ասում են՝ Բարի գալուստ Հյուսիսային կորեա: Չկա դեմոկրատ մի երկիր, որտեղ պաշտոնյային վիրավորելը լինի քրեականացված, իսկ քաղաքացուն վիրավորելը՝ ոչ: Փոփոխությունների նպատակը պարզ է՝ դավաճան ու հողատու իշխանություններին ընդդիմադիրների կողմից հնչող վիրավորանքներից զերծ պահելն է, ինչը հատկապես անկառավարելի է դարձել պատերազմից հետո:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, հարցին՝ ինչո՞ւ է պաշտոնյաների և շարքային քաղաքացիների միջև խտրականություն դրվում, որոնք, վարչապետի բնորոշմամբ, երեք միլիոն վարչապետերից մեկն են, պատգամավորը պատասխան չունի։ Ասում է՝ նախագիծն ինքը չի հեղինակել: Ինքը չի հեղինակել, բայց կասկած չկա, որ վաղը իր անադեկվատ ղեկավարը՝ երկրի վարչապետը խորհրդարան ուղարկի մի նախագիծ, որով կարգելի մեզ շարքային քաղաքացիներիս նույն օդը շնչել, որն իրենք են շնչում, ապա ուսապարկերի այս խմբակը սիրահոժար կսեղմի իր առջեւ դրված կոճակը եւ իրականություն կդարձնի բռնապետի խելքին փչող ցանկացած անհեթեթություն:

Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո օրեր շարունակ բունկերից բունկեր վազող ու այնտեղից լայվեր անող Նիկոլ Փաշինյանին թվում է՝ ինքն իր դիրքերն ամրապնդել է այնքան, որ կարող է արդեն զբաղվել այն գործով, որն ամենից շատն է սիրում, ու ինչն իր մոտ ամենալավն է ստացվում՝ ընդդիմադիր գործիչների որս՝ իրավական բեսպրեդելի կիրառմամբ եւ խոսքի ազատության սահմանափակում:
Մեկը մյուսի ետեւից այս ամենին ուղղված օրենսդրական նախաձեռնություններ են հրապարակ իջեցվում: Հողատու դավաճանին թվում է, որ ինքը կարող է Հայաստանի առնվազն կեսին ձերբակալել, մյուս կեսի բերանն էլ տուգանքներով ու ձերբակալությամբ փակել:

Անի Սահակյան

դիտվել է 2297 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am