Հայաստանն Ադրբեջան է եւ վերջ

«Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանի գրասենյակը ակտիվացել է, հարցումներ է անցկացրել քաղաքական ուժերի եւ գործընթացների վերաբերյալ, եւ չզարմանաք՝ պարզել, որ ամենաբարձր վարկանիշն այսօր Հայաստանում ունի հողատու Նիկոլ Փաշինյանի Իմ Քայլը: Հարցին, եթե առաջիկա կիրակի օրը Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեին, ում կընտրեք, քաղաքացիների 33.1 տոկոսը, ըստ Գելափի, պատասխանել է Իմ Քայլի օգտին, ԲՀԿ-ին՝ 4.4, ԼՀԿ-ին 2.6, ՀՀԿ՝ 2.2, ՀՅԴ՝ 2.2 Հայրենիք 0.9, քաղաքացիների 5.6 տոկոսն էլ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանին կտան իրենց ձայնը:

Կարող ենք վստահաբար պնդել՝ Նիկոլ Փաշինյանը թերեւս հասկացավ, որ ինքն այլևս կորցրել է հայ ժողովրդի աջակցությունը, այդ պատճառով էլ թաքնվում է «Գելափի»՝ պատվիրված ու կեղծ սոցհարցումների հետևում:
Ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը կտրվում է ժողովրդից, այնքան մեծանում են այդ կեղծ հարցումներով իշխանությանը տրվող աջակցության տոկոսները: Անշուշտ, ողբալի է այն իշխանությունը, որն այլ հենարան չունի, քան փողով նկարած տոկոսները:
Իսկ եթե այդ հարցումների արդյունքները չեն կեղծվել, ապա չկասկածեք, որ դրանք կատարվել են ոչ թե Հայաստանի հանրապետությունում, այլ Նիկոլ Փաշինյանի կիրթ ու կառուցողական ընկերոջ երկրում՝ Ադրբեջանում, ուր Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի ամիս է ազգային հերոս է հռչակված, նրա պատվին երգեր են ձոնվում, աքսեսուարներ պատրաստում: Քանզի Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի օրն աղետ է Հայաստանի, պարգեւ Ադրբեջանի համար:

Գելափի հայաստանյան տերերը մուկուչյանական գեղանկարչության փոխարեն միգուցե պատասխանեին մի քանի պարզունակ հարցերի:
Եթե Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի վարկանիշն այդքան բարձր է, ինչու է դավաճան հողատուն պարբերաբար հայտնվում հայտնի բունկերում, ինչու է ժողովրդի ծոցից դուրս եկած վարչապետը թաքնվում սեփական ժողովրդից, շրջում անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ, մեծ շարասյունով, էվակուացնում իր ճանապարհին հայտնված թեկուզ մեկ տասնյակ քաղաքացիներին:

Եթե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այդքան բարձր է, ինչու է նա ժողովրդի աջակցության տեսարաններ բեմադրում՝ նախընտրական ու ներքաղաքական լոզունգներով, որոնց ժամանակ մեկ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու կոչեր են հնչում, մեկ թավիշը վերացնելու, մեկ էլ իշխանությանը քննադատող լրատվամիջոցներից մեկը փակելու:

Դուք վարկանիշ եք նկարել մի մարդու համար, ում կազմակերպած հանրահավաքին նոյեմբերի 15-ին մի քանի տասնյակ մարդ էր բերվել, ով հանուն իր աթոռի գրոհեց Եռաբլուրը՝:

Մի մարդ, որ անգամ չկարողացավ Գորիս այցելել ու Սիսիանից ստիպված եղավ վերադառնալ, փաստորեն մեր երկրում ամենամեծ հեղինակությունն է վայելում:

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ որեւէ հարցմամբ չի կարող խուսափել կատարվածի պատասխանատվությունից եւ հատուցման պահը չի ուշանալու:

Անի Սահակյան

դիտվել է 2886 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am