Հեքիաթ՝ բարձր վարկանիշի մասին՝ Նիկոլից մինչև Կարեն Կարապետյան ու Սերժ Սարգսյան

 

Հրապարակվել են Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցման տվյալները, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է:
Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսում հայտնելէ, որ թեև 1-5 բալային սանդղակում Փաշինյանի միջին գնահատականը քաղաքացիների կողմից ընդամենը 2.8 է, սակայն ոչ մի այլ քաղաքական գործիչ նրանից բարձր գնահատական չի ստացել։ «Քաղաքական գործիչներին 1-ից 5 սանդղակով գնահատելու խնդրանքին քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ, ներկայացված են միջին գնահատականները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8 միավոր, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,3 միավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 միավոր, Գագիկ Ծառուկյանը հավաքել է 2,2 միավոր, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 միավոր, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1,7 միավոր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1,7 միավոր, Վազգեն Մանուկյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1,6-ական միավոր, Արթուր Վանեցյանը ՝ 1,5 միավոր», – ասել է Նավասարդյանը:
Սա այն նույն Gallup International գրասենյակն է, որը տարիներ շարունակ ամենաբարձր միավորները տվել է բացառապես օրվա իշխանությանը։ Այս նույն կազմակերպությունը 2017 թվականին ամենաբարձր միավորներ էր վերագրում այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարեպետյանին։ Օրինակ, 2017 թվականի դեկտեմբերին այս նույն կազմակերպության հրապարակած տվյալներով՝ 26.7 տոկոսը դրական էր գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը։ Իսկ դրանից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2016-ի դեկտեմբերին, երբ առջևում 2017-ի խորհրդարանական ընտրություններն էին, Կարեն Կարապետյանի վարկանիշն ուղղակի ռեկորդներ էր սահմանում՝ հատել էր 85 տոկոսի շեմը, որը բարձր էր անգամ Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական պիկի ցուցանիշից։ «Համեմատած վարչապետի գործելաոճի գնահատման այն բարձր ցուցանիշի հետ, որ գրանցվել էր մեկ տարի առաջ՝ 85.1 տոկոս, հիմա դրական գնահատականը դարձել է 57 տոկոս: Այսինքն՝ 28 տոկոսի անկում կա: Բայց, միևնույն է, փաստենք, որ անգամ այս պարագայում վարչապետի վարկանիշը մյուս պաշտոնյաներից դեռ բարձր է»,- 2017-ի դեկտեմբերին ասել էր Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:
Սա այն նույն Gallup-ն է, որը նախագահական վերջին ընտրություններից առաջ իբր հետազոտություն էր կատարել, թե Սերժ Սարգսյանի անձնական վարկանիշն ավելի բարձր է, քան ողջ ՀՀԿ-ինը միասին վերցրած։ Թե ինչպես էին հաշվարկվել Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի այն ժամանակվա վարկանիշները, ոչ ոք ոչ տեսել է, ոչ էլ գիտի։ Փոխարենը բոլորով տեսանք, թե ինչպես էին մարդիկ Երևանի փողոցներում քեֆ ուրախություն անում, երգում ու պարում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարականը տվեց։ Ազգովի տեսանք, թե իրականում ինչ արժեք ուներ Կարեն Կարապետյանի 85 տոկոս վարկանիշը, երբ նա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը չկարողացավ պահել գոնե մեկ ամիս ։ Բավական էր, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակում նրան <<ժիլետ>> անվաներ, որպեսզի այդ վարկանիշը տեղում փոշի դառնար ։
Պարզ է, որ Gallup-ը Նիկոլ Փաշինյանի այժմյան վարկանիշը հաշվարկել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հաշվարկում էր Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի վարկանիշը։ Թե ինչպես էին ժամանակին գովազդվում այդ կեղծ թվերը, տեսել ենք բոլորս։ Թե ինչ եղավ այդ բարձր վարկանիշներին հավատացած թիմի հետ, իհարկե, շատ հուզիչ էր։
Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ամենաբարձրը կարող էր լինել երկու դեպքում միայն․
1․ Եթե հարցումներն անցկացվեին ՊՈԱԿ-ի ֆեյքերի շրջանում,
2․ Եթե հարցումներն անցկացվեին Բաքվի փողոցներում։
Երրորդ տարբերակն ուղղակի բացառված է։ Փետրվարի 20-ի հանրահավաքի նախօրեին Նիկոլի բարձր վարկանիշի մասին հրաշապատում հեքիաթը, չստացված սյուժե է։ Բաբվական է հրապարակը <<դավաճան>> վանկարկի՝ այդ վարկանիշն իսկույն հօդս կցնդի։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 9975 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am