Ձեզ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձերբակալվելու են. Արթուր Ղազինյանը նշում է՝ երբ (video)
«Մեկ Հայաստան» կուսակցությունը վարչապետի հրաժարականն այնքան էլ չի ընդունում որպես այս իրավիճակի հանգուցալուծում. Մենք ունենք մեկ պահանջ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը գործել են պետական դավաճանություն, նրանք հանդիսանում են Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ աննախադեպ դավաճաններ եւ նրանց հրաժարականը ուղղակի այս պահի դրությամբ այնքան էլ չի բավարարում Հայաստանի ապագայի մեր ունեցած տեսլականի հիմքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
