Բախվել են Toyota Alphard-ն ու КамАЗ-ը. կան վիրավորներ
Փետրվարի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 156.5-րդ կմ հատվածում բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ, 40-ամյա Ռոման Մակարյանի վարած КамАЗ մակնիշի և Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Բարսեղյանի վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 21-ամյա Ցողիկ Գրիգորյանն ու 34-ամյա Անուշ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: