Էրդողանը Պուտինի «դաբրոյին» է սպասում. հիմա էլ ԼՂ-ում նոր ճանապարհներ է ուզում կառուցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսով երեկ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնագրերի կատարման համատեքստում: «Խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման մասին է` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման: Զրուցակիցները գոհունակություն են հայտնվել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այսքանը՝ պաշտոնական մասով... Իսկ այնուհետև Թուրքիայի նախագահն անկեղծացել է...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ռուսաստանցի և թուրք մասնագետներին ներգրավել Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության ուղիների վերականգնման աշխատանքներում։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում գտնվող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներն ավելի արդյունավետ դարձնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Հայտնի է նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Սիրիայում: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ավելի վաղ կայացել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Նախարարներն առարկայորեն քննարկել են Սիրիայի իրավիճակը՝ շեշտը դնելով Իդլիբում ահաբեկչական սպառնալիքի վերջնական վերացման համար համատեղ ջանքերի ավելացման վրա:

«Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա աջակցությունը ՍԱՀ-ում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում նաև նախօրեին կայացած Սիրիայի հարցով Սոչիի 15-րդ միջազգային հանդիպման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և երկկողմ օրակարգի հարցերին: Քննարկվել է բարձր մակարդակով կայանալիք երկկողմ շփումների ժամանակացույցը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մոսկվան ու Անկարան փաստացի շարունակում են Արցախի շուրջ զարգացումները քննարկել երկկողմ օրակարգով, ինչը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեությանը, և ըստ էության, Մոսկվան ու Անկարան դարձել են Բաքվի ու Անկարայի ցանկությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին անկյուն մղելու շարժիչ ուժը:

Անկարան բացեիբաց, փաստորեն, առաջարկում է ներգրավել Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության ուղիների կառուցման աշխատանքներում, այսպես ասած՝ Պուտինից թույլտվություն է հայցում, որպեսզի ռուսական «դաբրոյով» ներգրավվի Լեռնային Ղարաբաղում նաև այլ գործընթացներում, ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում Թուրքիայի լիազորությունները, փաստորեն Էրդողանին քիչ են:

Ի դեպ, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան հայ լրագրողի հարցին, թե Թուրքիայում երկու հայկական եկեղեցի վաճառքի է հանվել, զարմանք է հայտնել, որ ընդհանրապես աշխարհում նման փորձ կա: «Մեր դիրքորոշումը հիմնված է, այդ թվում, միջազգային հարթակներում հայտարարությունների վրա: Այդ դիրքորոշումը ենթադրում է խնամքով վերաբերմունք կրոնական օբյեկտների և պատմական հուշարձանների նկատմամբ: Ինչ վերաբերում է անշարժ գույքի օբյեկտների վաճառքին, ես հիմա գուցե հեռանամ պաշտոնական մասից, այժմ չեմ կարող անգամ որևէ գնահատական տալ»,- երեկ ասել է Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8012 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am