«Թավիշի» պաշտպանների համար Արցախում ռուսերենն ավելի վտանգավոր է, քան թուրքական վտանգը ՀՀ-ում

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի 5 խմբակցություններից 3-ի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» և «Միասնական հայրենիքի» պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Լեզվի մասին», ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում։

Իրենց առաջարկությունը հիմնավորում են այսպես․ - «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժեվորումը և նոր օրակարգի ձևավորումը։ Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը»։

Նախագծի հեղինակներից «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը պարզաբանում է՝ օրենքների փոփոխությամբ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ չի տրվելու։ Ըստ «Ազատության»՝ նա պնդում է, որ նման մտադրություն չունեն։ Պատգամավորը նաև համոզված է, որ այդ փոփոխությունը որևէ կերպ բացասաբար չի ազդի Արցախի այն քաղաքացիների վրա, որոնք չգիտեն ռուսերեն․ - «Մենք պարզապես տալիս ենք նաև հնարավորություն որոշ շրջանակներում որպես պաշտոնական լեզու օգտագործել ռուսերենը։ Մենք չենք փոխարինում հայերենը ռուսերենով, մենք թողնում ենք հայերենը այն դիրքում, որը կա։ Իհարկե, սա մեր մայրենի լեզուն է, և որևէ փոփոխություն այդ առումով չենք անում»։

Պատգամավորների նախաձեռնությունը Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարն է սուր քննադատել։ Մանե Թանդիլյանը համարում է, որ պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն․ - «Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսների հետ՝ անգլերեն, կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։ Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը»։

Արամ Հարությունյանն ընդհանրապես իրենց ուղղված քննադատությունն անհիմն է համարում․ - «Չպիտի փորձենք ամեն ինչի մեջ ձևական գտնենք ինչ-որ բացասական տարր։ Ես ևս մեկ անգամ շեշտում եմ՝ հայերենի դերը չի նվազեցվում, հայերենի համար որևէ վատ պայման չի ձևավորվում»։

Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ առնչություն ունեցող «Արդարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով ևս մասնակցել է օրենքի մշակմանը, ասում է՝ այս փոփոխությունը հատկապես պատերազմից հետո ստեղծված իրավիճակով է պայմանավորված, խաղաղապահների ներկայությամբ։ Օրինակ, նույն պատգամավորները նրանց չեն կարող ռուսերենով գրություն ուղարկել, օրենքն է արգելում․ - «Մենք պիտի անպայման ուղարկենք մեր մայրենի լեզվով և ստեղծենք արհեստական բարդություններ՝ պիտի թարգմանվի կամ նոտարական հաստատմամբ, կամ ինչ-որ մեկը պիտի թարգմանի, ինչը ստեղծելու է ավելորդ բարդություններ։ Այդ պատճառով պետք է ինչ-որ կարգավորումներ անել, և օրենքում փոքր լրացում ընդամենը կատարվեր»։

Այնուհանդերձ, ընդդիմադիր խմբակցությունում վերապահումներ ունեն։ Առաջարկում են օրինագծում փոխել «Արցախում պաշտոնական լեզուններն են հայերենն ու ռուսերենը» ձևակերպումը։ Մետաքսե Հակոբյանը ոչ միայն համարում է, որ նման ձևակերպմամբ հավասարության նշան է դրվում հայերենի և ռուսերենի միջև, որն իրենց համար անընդունելի է, այլև հակասություն է տեսնում Սահմանադրության հետ։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Որից բխում է, որ նաև պաշտոնական լեզուն է հայերենը։ Եթե ես էստեղ միանգամից, առանց որևէ պարզաբանում տալու, ասում եմ, որ նաև ռուսերենն է պաշտոնական լեզու, ես մի փոքր հակասություն եմ տեսնում Սահմանադրության հետ»։

Մինչդեռ Արամ Հարությունյանը որևէ հակասություն չի տեսնում, բայց ասում է, որ մինչև օրենքի ընդունում հնարավոր է առաջարկների հիման վրա փոփոխություններ արվեն։ Պատգամավորը բացառում է նաև, թե որևէ ճնշում է եղել իրենց վրա նման օրինագիծ հեղինակելու համար։ Օրենքի ընդունմամբ ոչ միայն պաշտոնական աշխատանքում հնարավոր կլինի օգտագործել նաև ռուսերենը, այլև լրատվամիջոցներում, գիտաժողովներում, հանրային այլ միջոցառումների ընթացքում՝ առանց թարգմանության։
«Լեզվի մասին» օրենքի նախագծում առանձին կետով շեշտվում է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերենով և ռուսերենով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»:
Պարզ է, որ Արցախում ռուսերենի պաշտոնական կարգավիճակի նախաձեռնությունը՝ հետպատերազմական իրողության արտացոլում է։ Իհարկե, Արցախում կա խաղաղապահ առաքելությունը, որը հետպատերազմյան հայտնի իրավիճակում ունի իր դերակատարումը ընդհուպ Արցախի կառավարմանն առնչվող հարցերում, և իսկապես, տեխնիկապես առաջացել է անհրաժեշտություն պաշտոնական Ստեփանակերտի և խաղաղապահների միջև աշխատանքը ավելի արդյունավետ դարձնել:

Հիմա մեզանում շատ ծիծաղելի է, որ սկսել է քննարկվել որպես գլխավոր խնդիր՝ պատերազմից հետո ռուսական գերազդեցության գոտում Արցախի հայտնվելը... Իսկ ո՞վ է մեղավոր, ռուսնե՞րը...

Ո՞վ է հիմա Արցախում ապրող հայերի անվտանգությունն այսօր ապահովում... Փաշինյանի իշխանությունն ու նրա թի՞մը... Փաշինյանին արջի ծառայություն մատուցողները Արցախում ռուսերենի լեզվի կամ ռուսների ազդեցությունից իրենց անհարմար զգացողները թող ավելի ուշադիր լինեն Հայաստանում, Արցախում հայության, պետականության կորստի ավելի ցցուն երևույթներից: Մենք հիմա էլ կանգնած ենք պետականության կորստի առջև, բայց դա կարծես այդ մարդկանց չի էլ անհանգստացնում: 

Հայն ու Հայաստանն են այսօր թուրքական սպառնալիքի առջև, բայց այսօրվա կառավարությունը ձև է անում, թե չի նկատում և չկա նման վտանգ: «Թավիշի» պաշտպաններ, ձեզ հիմա Արցախում ռուսերեն լեզուն կարևորե՞լն է ավելի վտանգավոր թվում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3039 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am