Նիկոլ Փաշինյանի նոր սուտը Գյումրիի մասին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի և անցկացրել խորհրդակցություն, որից հետո նա իր ՖԲ էջում գրել է, թե Գյումրին պետք է նորովի կառուցենք։ Ավելին, ըստ նրա, Գյումրին նորովի կառուցելու գործընթացն արդեն սկսված է․

«Խնդիրը պետք է այսպես ձեւակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է արձանագրենք, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել է ու շարունակվում է»,- մասնավորապես գրել է Փաշինյանը և ավելացրել, որ
Շիրակի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկել ենք իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Թե ինչ է նշանակում Գյումրին նորովի կառուցել՝ իհարկել դժվար է կռահել, հատկապես, որ Փաշինյանի նմանօրինակ հայտարարությունները, որպես կանոն, մնում են լոկ խոսքեր՝ գրված ՖԲ-ում։ Ցանկացած բանական մարդու համար պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը այս պահին որևէ բան կառուցելու ո՛չ ունակություն, ո՛չ էլ հնարավորություն գործնականում չունի։ Եթե կառավարությունը միջազգային ֆինանսական կառույցներից վարկ է վերցնում, որ կարողանա աշխատավարձ և թոշակ վճարել, հետաքրքիր է, թե այդ միջոցներով է կառուցելու Գյումրին, այն էլ նորովի։

«Մենք 2019 թվականին բավականին տեսանելի և շոշափելի տեղաշարժ տեսանք Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում, հետագայում Կորոնավիրուսի համավարակը և պատերազմը փոխեցին իրավիճակը։ Բայց հիմա մենք պետք է ապահովվենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, դրանք ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և կարողանալ փոխել ընդհանուր իրավիճակը, տրամադրությունը»,- ասել է վարչապետը՝ չմանրամասնելով, թե խոսքը կոնկրետ որ ծրագրերի մասին, կամ, ենթադրենք, նորովի կառուցման արդյունքում մեկ, երկու կամ հինգ տարի հետո Գյումրին ինչ նոր կառույց, ենթակառուցվածք կամ ծառայություն կունենա։

Մի խոսքով՝ Նիկոլն հերթական սուտն է ասել, այս անգամ Գյումրիում։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին խոսում էր Վանաձորը նորովի զարգացնելու մասին, որի շրջանակում անգամ Վանաձորում կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը ներկա գտնվեց։ Այդ գործարանը, սակայն, դեռ չաշխատած, փակվեց՝ ըստ էության այդպես էլ արտադրանքը չհանելով շուկա։ Նույն ձևով Նիկոլ Փաշինյանը ժամանակին կոկորդ էր պատռում կոռուպցիայի դեմ պայքարի և թալանված փողերը պետական գանձարան վերադարձնելու մասին, պնդում էր, թե չամադանով փող են տանում Բաղրամյան 26։ Թե հիմա որտեղ են այդ փողերն ու թալանված միջոցները՝ ոչ ոք չգիտի։ Ակնհայտ է, որ պետական բյուջեում դրանք չկան։ Նշանակում է՝ կա՛մ ժամանակին Նիկոլը ստում էր, իրականում չամադանով փողեր ոչ ոք Բաղրամյան 26 չի տարել, կա՛մ էլ այդ փողերն այսօր տանում են Նիկոլի տուն։

Ընդհանրապես կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի մոտ երկու բան է լավ ստացվում՝ լկտիաբար ստելը և հայրենիքը դավաճանաբար թշնամուն հանձնելը։ Նորովի կառուցելու մտադրությունից արժի խուսափել, որովհետև Նիկոլի ձեռնարկած ցանկացած նորովի քայլ, ի վերջո, ավարտվում է կործանմամբ։ Արցախի հարցով էլ նորովի բանակցեց՝ զրո կետից սկսելով, արդյունքում Արցախը կորցրեցինք։ 
Նիկոլի օրն սկսվում և ավարտվում է՝ կա՛մ ինչ-որ տարածք ադրեբեջանական կողմին հանձնելով, կա՛մ էլ որևէ արտառոց սուտ հորինելով։ Ամեն դեպքում՝ սուտն ավելի տանելի է, քան թե երկիրը թշնամուն տալը։ Այնպես որ՝ գոհանանք ստով և փառք տանք Աստծուն, քանի դեռ հողատուն չի հայտարարել, թե Գյումրին դժգույն ու դժբախտ քաղաք է։

 


 Հայկ  Դավթյան

դիտվել է 3508 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am