Վերջին երեք տարում Հայաստանից դուրս է բերվել 3 մլրդ 910 մլն դոլար. yerevan.today

Հայաստան մտնող մասնավոր փոխանցումները միշտ էլ էական ազդեցություն են ունեցել մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած գումարներով շատերը ոչ միայն առօրյա հարցերն են լուծում, այլևս ավելի լուրջ ծախսեր կատարում՝ հանդիսություններից մինչև մեքենա և տուն գնել։ Վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում, Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, տարեկան այս ճանապարհով Հայաստան էր մտնում միջինը 2 մլրդ դոլար։ Պատկերացնելու համար արտերկրից ուղարկվող գումարների կենսական նշանակությունը մեր բնակչության և տնտեսության համար, նշենք, որ դա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մոտ 60-70 տոկոսի չափ գումար է կազմում։


Սակայն Հայաստանից ևս գումար էր ուղարկվում արտերկիր։ Դարձյալ վերջին մոտ 10 տարվա ընթացքում Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով դուրս ուղարկվող գումարները գտնվել են 700 մլն-1 մլրդ դոլարի միջև։ Որպես կանոն, Հայաստան մտնող և Հայաստանից ուղարկվող գումարների տարբերությունը՝ զուտ ներհոսքը, հօգուտ մտնողի էր։ Կախված տվյալ տարվա ընթացքում մտնող և դուրս եկող գումարի չափից, զուտ ներհոսքը երբեմն զգալի գումար է կազմել՝ մինչև 1,5 մլրդ դոլար, իսկ նվազագույնը 700-800 մլն դոլար։

Վերոնշյալ տրամաբանությունը խախտվեց վերջին երեք՝ 2018-2020 թթ․, այսպես կոչված «թավշյա» իշխանության տարիներին։ Եթե Հայաստան մտնող գումարների չափը էապես չփոխվեց, ապա կտրուկ փոխվեցին Հայաստանից դուրս եկող գումարի և զուտ ներհոսքի չափեր։ Սա այս իշխանության նկատմամբ բնակչության անվստահության լավագույն՝ գումարով փաթեթավորված արտացոլումն է։


Վերոնշյալ՝ վերջին երեք տարիներին Հայաստանից դուրս է հոսել համապատասխանաբար՝ 1 մլրդ 188 մլն, 1 մլրդ 454 մլն և 1 մլրդ 267 մլն դոլար գումար կամ երեք տարում միասին վերցրած՝ 3 մլրդ 910 մլն դոլար։ Ոչ տարեկան, ոչ երեք տարիները միասին վերցրած Հայաստանից գումարների արտահոսքի նման խայտառակ ցուցանիշ երբևէ չի արձանագրվել։ Նման ցուցանիշներով ոմանք դեռ համարձակվում են խոսել իրենց նկատմամբ հանրային վստահությունից։

Զուտ ներհոսքի մասին։ Բնականաբար, գումարների արտահոսքի առաջանցիկ աճը էապես նվազեցրել է նաև Հայաստան մտնող զուտ ներհոսքի չափը։ Դարձյալ վերոնշյալ երեք տարիներին զուտ ներոսհքը կազմել է համապատասխանաբար՝ 594 մլն, 504 մլն և 574 մլն դոլար։ Երեք տարին միասն վերցրած այդ գումարը կազմել է 1 մլրդ 675 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ գրեթե այդքան գումար, մոտ 1,5 մլրդ դոլար Հայաստան զուտ ներհոսք է եղել, օրինակ՝ մեկ տարվա ընթացքում 2013 թ․-ին։

Շեշտենք, որ խոսքը միայն ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցվող և Հայաստանից դուրս եկող գումարների մասին է։ Եթե սրան հավելենք օտարկերկրյա ներդրողների կողմից Հայաստանից դուրս հանվող գումարը, ապա պատկերը պարզապես աղետալի կլինի։

Ի՞նչ է անում իր իսկ մեղքով ստեղծված այս կացությունը շտկելու համար կառավարությունը։ Մեկ բառով՝ ոչինչ։ Չհաշված շարունակվող զանազան հեքիաթները միլիարդների ներդրումային ծարգրերի վերաբերյալ, որ երեք տարի շարունակ պատմում էին Նիկոլ Փաշինյանն ու էկոնոմիկայի նախկին նախարարը։ Հիմա փոխվել է միայն մեկ բան՝ էկոնոմիկայի նախարարը, մնացած ամեն ինչ նույնն է։

Արա Մարտիրոսյան

yerevan.today

դիտվել է 1060 անգամ
Լրահոս
Իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Մայր Աթոռ ՇՏԱՊ․ «Մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին՝ Հանրապետության հրապարակ»․ Բագրատ Սրբազանի պաշտոնական կոչը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Ի տարբերություն մի շարք երկրների՝ Հայաստանյայց Եկեղեցին հարկեր վճարում է. Մովսես քահանա Սահակյան Ոչ մի դավաճան իր մահով չի գնացել. Գորիսի հոգևոր հովիվ․ News.am ԱԼփ Վելիկոլեպնայա, քեզ ե՞րբ են վերջին անգամ "генеральная уборка"-ի ենթարկել... Իրանում hnւղարկավորեցին նախագահին և արտգործնախարարին Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլի խոզանոցը (լուսանկար) Այո', կա նման բան, բայց ախոռում կամ հյուրատնում մոմ են վառում հենց Նիկոլի ընտրազանգվածը` մեծ մասամբ անգրագետ և թերուս... Քիչ առաջ իր բնակարանից ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին․ Ռուբեն Մելիքյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Սրեբրենիցայում ցեղասպանության մասին բանաձևը Խեղճ Արշակունիներ․․․Խեղճ Պապ․․․ Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին այցելել է Երասխ Մենք երկրորդ անգամ քրիստոնեություն ենք ընդունելու և դա լինելու է այս մոտ օրերի ընթացքում. Պողոսյան Մարդու որդին խաչի մատերիալից էր խոսում, որից վախենում է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Բագրատ Սրբազանին կարելի ա շնորհակալ լինել գոնե նրա համար, որ տեսնում ես քպ-ականների պանիկան Նորին կայսերական գերազանցություն, Արքայից արքա, Օվկիանոսների, Երկրի և երկնքի տիրակալը Նիկոլ Փաշինյանին «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը «Գիտությունն ու կրոնը հակասության մեջ չեն»․ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Երևան-Իջևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ողբերգություն. Կիրանց, մարդիկ քանդում և այրում են իրենց գույքը, որը Նիկոլը նվիրում է թուրքերին (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am