Ժողովրդի 90%-ը տրամադրված է Նիկոլ Փաշինյանի դեմ․ նա ենթարկվելու է երկու դատի․ Վազգեն Մանուկյան (video)
Նիկոլ Փաշինյանը դարձել է վտանգավոր մեր երկրի ապագայի համար, նա ուժասպառ ձևով փորձում է ամեն գնով իշխանություն պահել, ո՛չ հարգանք ունի ժողովրդի կողմից, ո՛չ հարգված է արտաքին աշխարհի կողմից, նա որևիցե օգուտ Հայաստանին բերել չի կարող, իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե կամավոր դուրս գար ու գնար. այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
