Ինչու է իրականում Գեւորգ Պետրոսյանը հեռանում

Գևորգ Պետրոսյանը հայտնում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Ֆեյսբուքյան իր էջում Պետրոսյանը գրել է՝ որոշումը դժվարությամբ է կայացրել։ «Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով», - գրել է Պետրոսյանը՝ շարունակելով․ - «Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը»:
Պետրոսյանը նշել է, որ կշարունակի Ազգային ժողովում իր աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր։

Ինչպես հայտնի է Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ-ի ամենաարմատական պատգամավորներից մեկն է, ով հատկապես վերջին ժամանակներս Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանն անխնա է քննադատում: Եւ ըստ իր հայտարարության՝ պատգամավորին չի բավարարում կուսակցության <<հապաղումները>>, ուստի ինքն իրեն ազատում է կուսակցական կապանքներից:
ԲՀԿ-ն Հայրենիքի փրկության շարժման առանցքային դերակատարներից է, որը կապիտուլացիայի ստորագրումից հետո պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Գագիկ Ծառուկյանը դեռեւս պատերազմից առաջ էր իշխանության դեմ պայքար սկսել՝ հայտարարելով կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին: Սակայն մի բան է ասելը, մեկ այլ բան այդ ուղղությամբ քայլեր անելը: Հատկապես նոյեմբերի 9-ից հետո, երբ իշխանության դեմ պայքարը քաղաքական դաշտից տեղափոխվել է հայրենիքի փրկության տիրույթ եւ այժմ քաղաքական սակարկությունների, հաշվարկների ու վախերի ժամանակը չէ: Մինչդեռ տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը սեպարատ բանակցությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, մամուլում գրվեց, որ նա հնարավոր է կոալիցիա կազմի: Իհարկե, ստվերային պայմանավորվածությունների, հնարավոր համագործակցության մասին բոլոր լուրերը Գագիկ Ծառուկյանը հերքեց իր վերջին հարցազրույցում, սակայն փաստն այն է, որ ԲՀԿ-ն ակտիվ չի պայքարում իշխանության դեմ: Գեւորգ Պետրոսյանի տարածած հայտարարությունը հենց այդ մասին է: Այսինքն, ի հեճուկս Գագիկ Ծառուկյանի հերքումների, իր սեփական թիմում եւս գոհ չեն կուսակցության քայլերից, եւ գտնում են, որ կարող են ավելին անել, բայց չեն անում: Իսկ ովքեր էլ անում են, որոշ պատգամավորների անհանգստությունն են հարուցում: Մյուս կողմից՝ մամուլում գրվեց, որ առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանը ցանկանում է նոր ցուցակով մասնակցել, որտեղ տեղ չեն գտնի Գեւորգ Պետրոսյանը, Նաիրա Զզոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, հին գվարդիայի այլ ներկայացուցիչներ:
Եւ չի բացառվում քաղաքական վերադասավորումներին ընդառաջ Գեւորգ Պետրոսյանը փորձում է ինքն էլ դիրքավորվել, հասկանալ, թե որ դաշտում ինքն ունի անելիք:

Անի Սահակյան

դիտվել է 10188 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am