Հայաստանից փողի արտահոսքն ապրիլին արագացել է. b4b.am

2017 թվականի ապրիլին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 109.28 մլն ԱՄՆ դոլար՝ 2016 թվականի ապրիլի 104.47 մլն դոլարի դիմաց։ Փոխանցումների ներհոսքն ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելացել է 4.8 մլն դոլարով կամ 4.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներից, որոնք մշակվել են B4B PRO համակարգի միջոցով։ Միևնույն ժամանակ՝ ապրիլին Հայաստանից արտերկիր է փոխանցվել 86.28 մլն դոլար։ Արտահոսքը 2016 թվականի ապրիլի համեմատ աճել է 20.4 մլն դոլարով կամ 31%-ով։ Արտահոսքի աճը պայմանավորված է հիմնականում երկու երկրներ՝ Ռուսաստան և ԱՄՆ փոխանցվող գումարների աճով։ Այսպես, 2017 թվականի ապրիլին՝ 2016-ի ապրիլի համեմատ, Հայաստանից Ռուսաստան փոխանցվող գումարներն աճել են 72.2%-ով և կազմել շուրջ 46 մլն դոլար, իսկ ԱՄՆ ուղարկվող գումարները աճել են 93%-ով և կազմել 13.9 մլն մլն դոլար։ Դրամական փոխանցումների արտահոսքը կայուն աճել է այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում։ Արդյունքում՝ 2017 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար ունենք հետևյալ պատկերը՝ Դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 422.2 մլն դոլար, որը 44.5 մլն դոլարով կամ 11.8%-ով գերազանցում է 2016 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը, Դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է 269.8 մլն դոլար, որը 23.3 մլն դոլարով կամ 9.5%-ով գերազանցում է 2016 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը։   Մանրամասները՝ b4b.am-ում

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am