Արցախը զրոյացնելու ծրագրի հերթական ապացույցը

Անցած օրերին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևն այցելել է նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջաբրայիլի, Զանգելանի և Լաչինի շրջաններ։ «Լաչինի Գյուլաբիրդ գյուղում Ալիևը մասնակցել է 8 մեգավատ հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանի բացմանը»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի շրջան՝ ազդարարելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղու առաջին՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկը։ «Երկարատև դադարից հետո Ադրբեջանի և դրա անբաժան մասի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև երկաթուղային կապ է ապահովվելու՝ ի կատար ածելով նաև մեր ռազմավարական, տնտեսական և քաղաքական նպատակները», - երկաթուղու շինարարարության մեկնարկին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Ալիևը։

Ալիևի խոսքով՝ նոր կառուցվող երկաթուղին տարածաշրջանի մյուս պետություններին ևս ծառայելու է։ «Միաժամանակ կարող է բացվել երկաթուղային ճանապարհը Ռուսաստանից դեպի Հայաստան։ Այդ ճանապարհը կարող է անցնել բացառապես Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կհաստատվի Ռուսաստանի և Իրանի միջև, երկաթուղային կապ կլինի նաև Հայաստանի և Իրանի միջև։ Միմյանց կկապվեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղիները։ Այս ծրագրից տարածաշրջանի պետությունները միայն օգուտ կստանան», նշել է Իլհամ Ալիևը։

Հետաքրքրական է Ալիևի մեկ այլ անդրադարձ մի թեմային, որում նա բացահայտում է թե Փաշինյանի նախորդները ինչ ժառանգություն էին թողնել նրան ու ինչ թողեց նա այդ ամենից...

Ահա Ալիևի կողմից մի խիստ ուշագրավ խոստովանություն...

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձավ «Հայաստանի կապիտուլյացիայի ճանաչումը» և Ադրբեջանին թույլ տվեց «վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով. «Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները: Սա բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառն էր: Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, Ադրբեջանը բավարարվում էր դրանով, Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ անկախություն կստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները կմնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը»,- ասել է նա:

Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ ղարաբաղյան բանակցային գործընթացի նրբությունների մասին: Այսինքն, Փաշինյանի «իմ կետ» ասածը՝ դա կապիտուլյացիայի տանող ճանապարհն էր, նախկինում Ալիևի նկատմամբ մեծ ճնշումների չեղարկումը, դրանցով իսկ հայանպաստ դիրքորոշման զրոյացումը:

Սա էր Փաշինյանի «կետը»՝ Արցախի զրոյացնելը, Հայաստանը նսեմացնելն ու Հայաստանի կշռի ոչնչացնելը, որն ուներ մեր պետությունը գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների մոտ, որոնք պահանջել են Ալիևից ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը հետ կվերադարձնի տարածքները:

Ահա, ևս մի ապացույց այն մասին, թե ինչի հանգեցրեց 2018թ. «թավշյա հեղափոխություն» կոչվածը: Այն իսկապես, ինչպես նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ հակաղարաբաղյան էր:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3376 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am