Սերժ Սարգսյանի՝ շախմատային պարտիան տանուլ տալու նուրբ արվեստը

 

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արմնյուզ հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ․ գարնանը, հակաղարաբաղյան շարժում էր։ Անդրադառնալով հանրային շրջանակներում ձևավորված այն կարծիքին, թե ինքը միտումնավոր է հանձնել է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, որպեզի վերջինս իրագործի հողերը հանձնելու ծրագիրը, Սարգսյանը նշել է․
<< Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքին, որ ես սրանց հանձնել եմ իշխանությունը։ Ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև․ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք, փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին, կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորելու>>,- ասել է Սարգսյանը։ Նա նաև հավատացրել է, որ Նիկոլ Փաշինյանը իր <<պրոյեկտը>> երբևէ չի եղել։ <<Անգամ թշնամուս նման բան չէի ցանկանա, ինքն ինձ համար նման անհեթեթ բա՞ն պետք է խզբզեի>>,- հռետորական հարց է հնչեցրել Սերժ Սարգսյանն ու ավելացրել, թե ընդհանրապես ինքն ընդամենը երեք անգամ է հանդիպել Փաշինյանին, որոնցից վերջինը Մարիոթ Արմենիա հյուրանոցում, որի մասին բոլորն են տեղյակ, մեկ անգամ էլ 90-ականների վերջին՝ դատարանում, մեկ անգամ էլ մինչ այդ, երբ Փաշինյանը որպես լրագրող մանիպուլյատիվ ստեր է հրապարակել բանակի վերաբերյալ։ Սերժ Սարգսյանն հավատացրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ այլ հանդիպումներ կամ որևէ տեսակի կապ՝ ուղղակի կամ միջնորդավորված երբևէ չի եղել՝ նույնիսկ հեռախոսազանգի տեսքով։
Որքանո՞վ է անկեղծ Սերժ Սարգսյանը՝ դժվար է ասել։ Ինչպե՞ս կարող էր շախմատիստ Սերժ Սարգսյանն անտեսել իշխանության կորստին սպառնացող վտանգը, առավել ևս, որ փողոցային շարժումը, ինչպես ինքն է ասում, հակաղարաբաղյան էր, իսկ ինքը համաձայնվել էր մնալ վարչապետի պաշտոնում բացառապես բանակցային գործընթացն ավարտին հասցնելու և արցախյան խնդիրը լուծելու նպատակով։


Ամեն դեպքում համոզիչ չեն Սերժ Սարգսայանի տված բացատրությունները, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց այն ժամանակ, երբ դեռ շարժումը սակավամարդ էր և հազարավոր մարդիկ փողոց չեն իջել՝ մերժելու Սերժին։ Նման հնարավորություն կար դեռ մինչև Նիկոլ Փաշինյանի Երևան հանսնելը՝ Դիլիջանի թունելի մոտ, երբ Նիկոլը փակեց մայրուղու արագաչափը՝ վրան ժապավեն փակցնելով։ Կատարվածը ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ և միտումնավոր խախտոմ էր, որը մնաց անարձագանք։ Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց նաև այն ժամանակ, երբ հանրային ռադիոյի դուռը ջարդելով ներխուժեց ներս, այն դեպքում, երբ ռադիոն հատուկ պահպանվող պետական կառույց է և ուժով այդ շենք ներխուժելը պետական անվատնգության կարգի խախտում է։ Ինչո՞ւ ոստիկանությանն այդ ժամանակ չտրվեց ձերբակալման հրաման․ չէ՞ որ կային բոլոր հիմքերը քրեական գործ հարուցելու և վտանգը չեզոքացնելու համար։ Այդ ժամանակ դեռ Սերժ Սարգսյանի ասած կանայք ու երեխաները փողոց չէին իջել և տասնյակ հազարավոր մարդիկ հրապարակում չէին պահանջում իր հրաժարականը։ Ցուկցվանգը սկսվեց այն բանից հետո, երբ մարդիկ տեսան, որ Նիկոլի կոչով հրապարակ իջնելն ու փողոց փակելը միանգամայն անվնաս գործ է, որ դրա համար որևէ պատիժ չի կիրառվում։ Պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանն իր իշխանության 10 տարիների ընթացքում միշտ չէ, որ այդքան բարեհաճ ու հանդուրժող է եղել բոլոր տեսակի ցուցացարների նկատմամբ։ Ինչո՞ւ այդ բացառությունն արվեց Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչու՞։
Սերժ Սարգսյանը թերագնահատում է ինքն իրեն, ասելով, թե որևէ մեկի մտքով չէր անցնում, որ շարժումը կարող է նման թափ հավաքել։ Նա պարտավոր էր այդ կանխատեսումն անել, քանի որ անձամբ է հայտարարում, թե շարժումը հակաղարաբաղյան էր և հրահրված այն ուժերի կողմից, որոնց հետ ինքը միշտ հակասություններ է ունեցել։
Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ուշագրավ բացահայտումներ է անում Նիկոլ Փաշինյանի ու նրա հեղափոխական թիմի մասին․ նրանց մեջ օտարերկրյա գործակալներ կան։ ԱԺ նախագահը Արարատ Միրզոյանը, եթե հավատանք Մինասյանի բացահայտմանը, ԱԱԾ գործակալ է, որը մինչ այդ աշխատել է Թուրքիայի հատուկ ծառայությունների համար։ Ինչպե՞ս կարող էր Սերժ Սարգսյանն այս ամենը չիմանալ։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։

2017 թվականին <Ելք>> դաշինքը խորհրադարանոեւմ հայտնվեց իր քավորությամբ։ Այդ ո՞վ չգիտի, որ այն ժամանակ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության ընդդիմադիրները չէին հայտնվում ԱԺ-ում։ Ինչպե՞ս կարող էր առանց Սերժ Սարգսյանի գիտության և թույլտվության ԱԱԾ գործակալը, այն էլ թշնամի երկրի հետ երբևէ աշխատած գործակալը, հայտնվել ԱԺ-ում։
Եվ եթե ճիշտ են այն տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը մինչ հեղափոխությունը հատուկ վերապատրաստումներ է անցել, որ հեղափոխության համար մեծ փողեր են բերվել Հայաստան, ապա Սերժ Սարգսյանը չէր կարող տեղյակ չլինել։

Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի մինչև վերջ չբացեց փակագծերը, թե ինչու հանձնեց իշխանությունը թեկուզ, ինչպես ինքն է ասում, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին։ Այդ դեպքում պետք էր վստահ լինել, որ Կարեն Կարապետյանը կկարողանա պահել իշխանությունը։ Ի վերջո՝ իր առեղծվածային հրաժեշտի խոսքում, որը պարզվում է, մինչ հանրայնացումը խմբագրվել է երեք անգամ, ի՞նչն է հանվել։ Եվ վերջապես որտե՞ղ սխալվեց շախմատիստ Սերժ Սարգսյանը։ Նա տանուլ տվեց Կարեն Կարապետյանի՞, Նիկոլ Փաշինյանի՞, Կրեմլի՞, թե՞ մեկ այլ ուժի հետ շախմատային պարտիան։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6866 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am