«Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ. թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա». Սերժ Սարգսյան (video)

2018-ի «թավշյա հեղափոխությունը» և Ձեր հրաժարականը որևէ կապ ունե՞ր Արցախյան հիմնահարցի հետ,-«Արմյուզ» հեռուստաընկերության հարցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Չէ՞ որ 2018-ի գարնանը մենք շատ ծանր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակում էինք, Դուք դա հրաշալի տեսնում և պատկերացնում էիք, և իշխանության էին հավակնում մի խումբ անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ո՛չ Արցախյան շարժման հետ կապ ունեին, ինչպես առաջին նախագահը, ո՛չ էլ գենեզիսով Արցախից էին, ինչպես երկրորդ նախագահը և Դուք։ Երբևէ պետական պաշտոն չէին զբաղեցրել, չէին մասնակցել բանակցային գործընթացին, այսինքն՝ մեծ հաշվով, պատկերացում չունեին բանակցային գործընթացի մասին կամ միայն մամուլից էին տեղյակ։ Դուք ի՞նչ հաշվարկով նրանց փոխանցեցիք իշխանությունը, այդ ծանր իրավիճակում Դուք ինչպե՞ս այդքան հեշտությամբ հրաժարական տվեցիք»:


«Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, այդ նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։


Ես նաև շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հետհայաց, ռետրոսպեկտիվ վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք «Ռադիոտունը» գրավեցին, կոշտ միջոցներ չձեռնարկվեցին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ նորից եմ ասում՝ որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ»։

Հարցին՝ Դուք ասում եք, որ իշխանությունը փոխանցել եք Կարեն Կարապետյանին, բայց լայնորեն տարածված մի վարկած կա, որ Հայաստանի գործող վարչապետը Ձեր պրոյեկտն է՝ անձամբ Ձեր։ Լրագրողի խոսքով, որ նման կարծիք արտահայտողների հիմնական մոտիվացիան այն է, որ Դուք խուսափեիք Արցախի հարցում ցավոտ լուծումների գնալուց և դա թողնեիք այլ մեկի վրա, Ս. Սարգսյանը պատասխանեց.

«Կապիտուլյանտը իմ նախագիծը չէ։ Եվ բացի Ձեր ասածից՝ ես գիտեմ նաև այլ հետևություններ, ուղղակի ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից։

 Կապիտուլյանտին ընտրել է ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք՝ փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին , կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել»։

դիտվել է 2155 անգամ
Լրահոս
Արգելված զենքեր են կիրառվում, 2 տարի հանցավոր պատերազմ է Իրանի դեմ․ Փեզեշքիանի կարևոր մեսիջը Երևանից (video) Զինված ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ (video) «Դամ պահող Ալե՛ն»,ի՞նչ ես ասելու, երբ մի քանի տասնյակ ադրբեջանցիներ մտնեն Հայաստան․Դերենիկ Մալխասյան (video) «Շտապ. Նիկոլի բանտերում դանդաղ սպшնում են կռված տղաներին». Նարե Սոսեն սարսափելի դեպք պատմեց (video) Աբսուրդ է․ ընտրություններից հետո այստեղ փակել են գլխավոր հյուրանոցը․ մեզ կոնկրետ հարցեր տվեցին (video) Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը վատացավ «Լեգենդար COP են անցկացնում՝ 30 մլն դոլար են ծախսել՝ 10 օրվա համար․․․»․ Նարեկ Կարապետյանը ծաղրում է (video) «Դե կտեսնե՛ք՝ ՔՊ-ի թևերը կտրելու ենք, խաղը դեռ առջևում է»․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հայի կարճատեսություն «Ի միջի այլոց, հեսա ինքն ա զանգում»․ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ստացավ Հաջիևի զանգը Ալեն Սիմոնյանը պաշտպանու՞մ էր զինված ադրբեջանցուն, երբ զանգեց Հաջիևը (video) ՔՊ-ի արածի հետևանքով՝ Հայաստանը զրկվել է որակյալ ու էժան դեղերից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Արփինե Սարգսյանի ոստիկանը հանգստանում էր Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին «Գեղցինե՛ր, էս ու՞մ եք էշի տեղ դնում, Նիկո՛լ․․․ ու՞ր ես տարել էդ 19 մլն-ը» ․ Նարե Սոսե (video) Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանում պաշտպան ունի Բղավոցներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին․ «Լսու՞մ եք՝ ինչ է ասում դատախազը, սա ինչ է» (video) Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան Նոր Գեղիում 16-ամյա տղան մաhացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակnցից. կան ձերբակալվածներ Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին. փաստաբանական թիմ Նարեկ Կարապետյանը խայտառակ գներ ներկայացրեց․ «Թանկ գնով դե՞ղ գնել, թե՞ ուտելիք» (video) #ՈՒՂԻՂ. «Ստու՛մ ես. Ալիևը հենց հիմա սպառնալիքներ է ուղղում Փաշինյանին». Դերենիկ Մալխասյան (video) Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արագածոտնի մարզում մի խումբ տղաներ, շանտшժի միջոցով 13-ամյա աղջկա նկատմամբ սեռшկան nտնձգություններ են իրականացրել. կան ձերբակալվածներ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am