Փաշինյանի սրիկաների իշխանությունը թշնամու հետ նոր փաստաթուղթ է ստորագրում. Իշխան Սաղաթելյան (video)
Սովորաբար այն, ինչ այս Կառավարությունն է հայտարարում և խոսում, կյանքը ցույց տվեց, որ դա իրականության հետ կապ և առնչություն չունի: Սա սուտասանների, չարիքի Կառավարություն է, իսկ մեր շարժումը շարունակվում է, ամսի 20-ին կլինի մեր գլխավոր հավաքը, բողոքի, անհնազանդության ակցիաները Երևանում և Երևանից դուրս. օր առաջ այս իշխանությանը պետք է հեռացնենք, որպեսզի փրկենք մեր երկիրը: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
