Նիկո՛լ, կենդանի մնալով գնալու վերջին շանսն ունես. մարդիկ պատրաստ են քեզ «փրթել». Հրանտ Բագրատյան (video)
Իշխանությունը վերջնականապես ընդունել է, որ ստորագրել է փաստաթուղթը, իսկ ստորագրման քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանդիպման շրջանակներում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Սյունիքում լսվող կրակոցների ձայնի վտանգը մենք կանխատեսում էինք: Ես քիչ առաջ ասել եմ՝ իշխանությունը խոստովանում է, որ նմանատիպ բան ստորագրել է, իսկ ստորագրման քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է: Սյունիքում հարյուրավոր-հազարավոր քառակուսի մետրեր այլևս մերը չեն, քանի որ Ղարաբաղից բացի, հանձնվել են այդ հողերը ևս»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
