Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է կառուցում, մեզ ասում են՝ «մի շտապեք»

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն դիվանագետի օրվա առիթով հարցազրույց էր տվել և՛ ТАСС-ին, և՛ Russia Today-ին: Նրանց հարցրել էին, թե Ռուսաստանը վերջ տվեց Ղարաբաղյան պատերազմին առանց Մինսկի խմբի, ի՞նչ հեռանկարներ ունի Մինսկի խումբը:

Այսպես, ТАСС-ը հարցրել էր Ռուդենկոյին, թե Ռուսաստանը վերջ տվեց Ղարաբաղյան պատերազմին առանց Մինսկի խմբի, ի՞նչ հեռանկարներ ունի Մինսկի խումբը: Մինսկի խումբը կարևոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ընդգծել է նախարարը: Դա, ըստ Ռուդենկոյի, վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձին Ադրբեջանին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը։ Պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի, չի համարում, որ ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է։ ՌԴ փոխարտգործնախարարը մասնավորապես ասում է. «Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումներին համապատասխան դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ «Եռյակն» ունի հզոր միջազգային աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակային հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա»:

Ռուդենկոն ընդգծում է, թե այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։ Փոխնախարարի խոսքով՝ քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ուղու հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը:

ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումներին համապատասխան կա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ինչո՞ւ է Մոսկվան մոռացության տալիս ԼՂ կարգավիճակի հարցը, ինչպես դա ձեռնտու է Ադրբեջանին:

Ինչո՞ւ է Մոսկվան ասում՝ մի շտապեք: Այդ հորդորը Բաքվի՞ն է ուղղված... Բայց Ալիևը համարում է, որ կարգավիճակի հարց չկա, հակամարտությունը լուծվել է, հետևաբար, ըստ նրա տրամաբանության՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Այսինքն, Մոսկվան Հայաստանին է խորհուրդ տալիս չշտապել...

Մինչև Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա կառուցի՞...

ТАСС գործակալությունը Ռուսաստանի փոխարտգործնախարարից փորձել է պարզել՝ ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, թե Անկարան մտադիր է Ադրբեջանում ավիաբազա կառուցել: Ռուդենկոն, սակայն, այս հարցը անտեսել է , գերադասել է կարևորել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում: Պաշտոնական Մոսկվան համարում է, որ նման կենտրոնի բացումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի լավ օրինակ է։

Իսկ մինչ այդ, արդեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն են հանդիպում, այլև Արցախի նախագահն անցյալ շաբաթ առաջին անգամ հանդիպեց ադրբեջանական կողմի հետ:

Արցախի նախագահը փետրվարի 12-ին առաջին անգամ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար հարցեր։ Ներկա են եղել նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ «Ավելին ասել չեմ կարող։ Հանդիպումը տեղի է ունեցել այն տարածքում, որը այս պահին ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ է», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ Հարցին, թե ադրբեջանական կողմից ով է մասնակցել հանդիպմանը, Լուսինե Ավանեսյանն արձագանքեց․ - «Այդ ինֆորմացիան հրապարակելու իրավասությունը արդեն ադրբեջանական կողմինն է, մենք հրապարակել ենք, թե ով է եղել մեր կողմից»։

Քառակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը պարզելուն վերաբերող հարցեր։ Ավելին, Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների պետական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ երկրի Զինվորական դատախազության ներկայացուցիչների, Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և Պաթոլոգիական անատոմիայի ասոցիացիայի մասնակցությամբ անցկացված միջոցառումների արդյունքում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Շուշի քաղաքի մերձակայքում Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած համարվող 7 քաղաքացիների աճյուններ։ Աշխատանքներ են տարվում մնացորդները իդենտիֆիկացնելու ուղղությամբ։ Արցախի նախագահի մամուլի խոսնակը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրը, միայն նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում։

Ինչ վերաբերում է հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, Լուսինե Ավանեսյանը մանրամասներ չի ներկայացրել. «Համենայն դեպս, եթե ինչ-որ հստակություն էլ կա, նպատակահարմար չենք գտնում դա հրապարակել, քանի որ թեման ինքնին շատ նուրբ է, և ցանկացած ոչ ճիշտ մեկնաբանություն կամ ոչ պատշաճ տեղեկատվություն կարող է ազդել ամբողջ գործընթացի վրա, երբեմն՝ ոչ դրական իմաստով»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3821 անգամ
Լրահոս
Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video) «Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը Իրական սպառնալիք Նիկո՛լ, ու՞մ ես պատերազմով սպառնում․ Իշխան Սաղաթելյանի կոշտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am