Պրեմիա ստացողների թիվը կավելանա․ ՊԵԿ-ում նոր հաստիքներ են բացվում

Պետական եկամուտների կոմիտեի աշխատողների թիվն առաջիկայում կավելանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին ստորագրել է «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշումը, որում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի առավելագույն թիվը, նախկին 2 769-ի փոխարեն, սահմանված է 3 217, այսինքն՝ 448 հաստիքով ավելի։

Որոշման փոփոխությամբ՝ ավելացվել է նաև ՊԵԿ ղեկավարի խորհրդականների թիվը։ Եթե նախորդ՝ 2018 թ․ հունիսին հաստատված ցանկով ՊԵԿ նախագահը կարող էր առավելագույնը 2 խորհրդական ունենալ, ապա 2021 թ․ փետրվարի 11-ի փոփոխությամբ՝ ՊԵԿ նախագահը կարող է երեք խորհրդական ունենալ։ Եվ սա այն դեպքում, երբ պետական եկամուտների հավաքագրումը նվազել է և բյուջետային ծախսերը դրված են էկոնոմ ռեժիմի վրա։ Հետպատերազմական պայմաննեերում, երբ երկրի տնտեսությունը լրջագույն վնասներ է կրել, երբ բյուջեի կատարումն ընդհանրապես հարցականի տակ է, երբ Ազգային ժողովում իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե պետությունը վարկ է վերցնում՝ աշխատավարձ ու թոշակ վճարելու համար, պետական ապարատի ուռճացումն ուղղակի խայտառակություն է։

Ընդհանրապես պետական կառավարման համակարգում ֆինանսական բլոկի կառույցներն ամենաուռճացվածն են։ Ահավասիկ՝ նախարարությունների մեջ ամենամեծ թվով աշխատողներ ունի ֆինանանսների նախարարությունը, որի աշխատակազմի հաստիքների թիվը 528 է սահմանված։ Հիմա էլ 448-ով ավելացվում է ՊԵԿ աշխատողների թիվը։ Փաստացի՝ ճգնաժամային վիճակում գտնվող, անֆինանս Հայաստանում պետական ֆինանսների կառավարմամբ զբաղվում է ավելի քան 3700 մարդ։ Եթե սրան ավելացնենք նաև, որ յուրաքանչյուր նախարարություն, մարզպետարան, համայնքապետարան, ընդհանարպես պետական կառավարման համակարգի կառույց ունի ֆինանսաբյուջետային և հաշվապահական ստորաբաժանում, որոնց հաստիքների թիվը, ի դեպ, մյուս ստորաբաժանումների համեմատ ավելի մեծ է, ապա կստացվի, որ փող հաշվողներն ավելի շատ են, քան փող՝ արդյունք, ստեղծողները։

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, ամպագոռգոռ ճառեր էր ասում պետական ապարատի բեռնաթափման և օպտիմալացման մասին։ Հենց այս նպատակով էլ կատարվեց նախարարությունների միավորում, որի արդյուքնում նախարարությունների թիվը 5-ով կրճատվեց՝ և այժմ մենք ունենք 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն։ Արդյունքում վերացան մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության, գյուղատնտեսության նախարարությունները․ դրանք միավորվեցին համապատասխանաբար կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարություններին, իսկ սփյուռքի նախարարության փոխարեն՝ վարչապետի աշխատակազմում բացվեց հանձնակատարի գրասենյակ։

Բայց պարզվում է, սա ընդամենը մարտավարական քայլ էր և նպատակը ոչ թե պետական ապարատի բեռնաթափումն էր, այլ որոշ նախարարությունների վերացումը և փոխարենը յուղոտ կառույցներում հաստիքների ուռճացումը։ Հատկանշական է, որ ՊԵԿ-ը ամենաբարձր պրեմիաներ ստացող կառույցն է։ Փաստորեն պրեմիա ստացողների թիվը կավելանա։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը այդ յողոտ կտրոները նախատեսել է յուրայինների համար։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4214 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am