Պարտության գինը․ խոշորները սկսել են՝ 74 մլրդ դրամով

 Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2020 թվականին ՀՀ պետայան բյուջե են վճարել 74 մլրդ դրամով կամ 7 տոկոսով ավելի քիչ գումար, քան 2019 թվականին։

Ընդհանուր առմամբ 1000 խոշոր հարկ վճարողները 2020 թվականին վճարել են 987,6 մլրդ դրամ՝ 2019 թվականի 1 տրիլոն 61 մլրդ 188 մլն դրամի փոխարեն։ Նվազում է տեղի ունեցել ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մուտքերի մասով։ Այսպես՝ 2020 թվականին հարկային մուտքերը կազմել են 788 մլդ 131 մլն դրամ, այն դեպքում, երբ 2019 թվականին հարկային մարմնի կողմից հավաքագրվածը կազմել է 826 մլդ 433 մլն 714 հազար դրամ։ Հարկային մուտքերը, նախորդ տարվա համեմատ նվազել են 4,6 տոկոսով։ 2019 թվականին մաքսային մուտքերը կազմել էին 234 մլդ 755 մլն դրամ, մինչդեռ 2020 թվականին ապահովվել են ընդամենը 199 մլդ 505 մլն դրամի մաքսային մուտքեր։ Մաքսային վճարները նվազել են 15 տոկոսով։ Նվազումն արձանագրվել է բոլոր հարկատեսակների ուղղությամբ՝ շահութահարկ, եկամտային հարկ, ԱԱՀ և ակցիզային հարկ։ Նախ կորոնավիրուսի համավարակը, ապա նաև պատերազմը տնտեսության վրա թողել են ընդգծված բացասական հետևանք։ Սրան ավելացնենք նաև կառավարության հակաճգնաժամային քայլերի անարդյունավետությունը, և մենք ունենք այն, ինչ որ ունենք։

2020 թվականին խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 50,6 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2019 թ. նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 57 մլրդ դրամ և դարձյալ գլխավորում էր խոշորների ցուցակը։ Փաստացի «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը Հայաստանի խոշորագույն ծխախոտ արտադրողն է, 6,4 մլրդ դրամով նվազեցրել է հարկերի վճարումը։
2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ 45,5 մլրդ դրամ վճարած հարկերով՝ 2019 թվականի 43,6 մլրդ դրամի դիմաց: Գազամատակարար ընկերությունը 2 մլրդ դրամով բարելավել է հարկային վճարումը։ Ըստ ամենայնի պատերազմի և համավարակի պայմաններում գազի սպառումն ավելի մեծ է եղել, ինչով էլ պայմանավորված է հարկային աճը։
Երրորդ հորիզոնականը գրավում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի վճարած հարկերը կազմել են 41,6 մլրդ դրամ՝ 2019 թ. 51,3 մլրդ դրամի փոխարեն: Հայաստանի արդյունաբերության ծանր հրետանին հարկային մուտքերը նվազեցրել է 10 մլրդ դրամով կամ 20 տոկոսով։ 4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որն 2020 թ. ընթացքում վճարել է 23 մլրդ դրամ հարկ: Ի տարբերություն նախորդների՝ այս ընկերությունը 9,4 մլրդ դրամի հարկային աճ է ունեցել․ նա 2019 թ․ պետական բյուջե վճարել էր 13,6 մլրդ դրամ:
Հինգերորդ տեղում դարձյալ Վարդանյան ընտանիքին պատկանող «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որը վճարել է 18,7 մլրդ դրամ՝ 2019 թ. 19,2 մլրդ դրամի փոխարեն: «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակի» հարկերը նվազել են 500 մլն դրամով։
«ՍիփիԷս Օիլ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում գրավում է վեցերորդ հորիզոնականը՝ վճարած 17,9 մլրդ դրամ հարկերով։ Բենզինի և դիզվառելիքի ներկրման ոլորտում աշխատող այս ընկերությունը 2019-ին վճարել էր 14 մլրդ 30 մլն դրամ, այսինքն՝ հարկերն ավելացել են 3,9 մլրդ դրամով։ Նրան հաջորդում է բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը, որը վճարել է 16 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 15,9 մլրդ դրամի համեմատ։
Ութերորդ տեղեում «Ֆիլիպ Մորիս Արմենիան» է՝ 15,2 մլրդ դրամ հարկային մուտքով, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 1,5 մլրդ դրամով․ 2019-ին վճարել էր 13,7 մլրդ դրամ հարկ։ Նրան հաջորդում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը, որը վճարել է 14,7 մլրդ դրամ․ ծխախոտագործության ոլորտի այս ընկերության հարկերը նվազել են մոտ 1,8 մլրդ դրամով՝ 2019-ին նա վճարել էր 16,45 մլրդ դրամ։
Խոշորների ցուցակի տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը», որը 2020 թ. ընթացքում վճարել է 13 մլրդ դրամ: Կապի ոլորտում Վիվասել ապրանքանիշի տակ հանդես եկող «ՄՏՍ Հայաստանը» 2019 թվականին առաջին տասնյակում չկար և վճարել էր մոտ 10 մլրդ դրամ հարկ։ 2020-ին ընկերությունը բարելավել է դիրքերը ավել վճարելով մոտ 30 տոկոս կամ 3 մլրդ դրամ՝ տասնյակից դուրս մղելով իր հիմնական մրցակից «Վեոն Արմենիա» (Beeline) ընկերությանը։

Փաստացի առաջին տասնյակում գտնվող ընկերություններից 4-ը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ և վաճառքով, 3-ը՝ էներգակիրների՝ գազի, բենզինի ներմուծմամբ, 2-ը՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություն են, 1-ը կապի օպերատոր է։ Դատելով թվերից՝ պատերազմը բիզնեսի առումով դրական ազդեցություն է թողել էներգակիրների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների վրա, որոնք ունեցել են հարկային աճ, շահող է դուրս եկել նաև Վիվասելը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 7477 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am