Նիկոլ Փաշինյանի օրոք 4-ից ամեն երրորդը դարձել է աղքատ. Տնտեսագիտության դոցենտ,գիտությունների թեկնածու (video)
Այսօրվա իշխանությունն անդաստիարակ ծրագրով եկավ իշխանության, նրանց ծրագրերում ոչ մի չափելիություն չկար և հենց այդ ժամանակից էր պարզ, որ մենք ունենալու ենք անպատասխանատվության մաքսիմում շրջանակ, որը բերելու է հանրային խնդիրների: Խոստացել էին երջանկություն, որ սոցիալական խնդիրները կլուծեն, աղքատությունը կկրճատեն ու երջանկություն կբերեն. ակնհայտ երևում է, թե այդ երջանկությունը հայից գողացել ու ում են տվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով պատերազմից հետո երկրի տնտեսական անկայուն վիճակի և սպասվող լրջագույն խնդիրների մասին:
