Ով եւ ինչ խնդիր է դրել Ռուբեն Հայրապետյանի առջեւ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին ասուլիսը բավական աղմկոտ ստացվեց։ Հայրապետյանը ոչ միայն չխուսափեց որեւէ թեմայից, այլեւ ուշագրավ հայտարարություններ արեց։ Պարզվեց, որ նա վաճառել է Փյունիկ ակումբը, որի նոր տերը ռուսաստանահայ գործարար Արթուր Սողոմոնյանն է: «Վերջին 10 տարվա մեջ ես անընդհատ ասում եմ, որ եթե կլինի մեկը, որը կհովանավորի «Փյունիկը», ես պատրաստ կլինեմ առանց կոպեկի ակումբը հանձնել այդ մարդուն: Սողոմոնյանն ինձ մոտ հավատ ներշնչեց և ես վստահեցի նրան: «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի համար արժեք է, և ես հանձինս նրա, հասկացա, որ նա իրոք այն մարդն է, որը կպահպանի և կպահի այդ արժեքը: Ոչմի վաճառք չի եղել: Ակումբի բաժնետոմսերի 100%-ը ես առանց գումարի փոխանցել եմ մեկ այլ մարդու» ասել է Հայրապետյանը ու էլ ավելի անկեղծացել« ․Խնդիրն այսպիսին է եղել. կա՛մ ես պետք է հանձնեի Փյունիկը, կա՛մ՝ հեռանայի ֆեդերացիայից: Ես որոշեցի հանձնել Փյունիկը: Փյունիկը տասնյակ տարիներ Ազգային հավաքականին տվել է տասնյակ ֆուտբոլիստներ, Փյունիկը եղել է այն շարժիչ ուժը, որն առաջ է մղել հավաքականին, սա արժեք, և ես հույս ունեմ՝ այդպես էլ կշարունակվի: Ափսոս կլիներ, եթե այդ թիմը ես հենց այնպես թողեի»: Ով է Ռուբեն Հայրապետյանի դեմ նման խնդիր դրել եւ ինչու, կարելի է կռահել։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկարատեւ ձախողումները տեղի են ունենում բոլորիս աչքի առաջ, բազում տապալված խաղեր, ավելի խաղի վաճառք, արդյունքում մեր հավաքականի համար անգամ հեղինակության գոլի խնդիրն է երբեմն անհաղթահարելի դարձել։ Հայաստանում ինչպես բոլոր ոլորտներում են մենաշնորհները կաթվածահար արել, այնպեսլ ֆուտբոլի ասպարեզում է։ Հավանաբար խնդիր է դրվել համակարգ առողջացնելու կամ էլ այն ուրիշին հանձնելու, որին ակնհայտ դժվարությամբ, բայց գնացել է Ռուբեն Հայրապետյանը։ Ընդ որում՝ առողջացման կարծես լուրջ ծրագիր է մտածվել, ոլորտում թույլ է տրվում իրական եւ առողջ մրցակցության Բանն այն է, որ Արթուր Սողոմոնյանը ըստ հայկական լրատվամիջոցների հ Խորեն Հովհաննիսյանի մտերիմն է։ Ենթադրվում է, որ Փյունիկը գնելուց հետո ակումբ կվերադառնա Խորեն Հովհաննիսյանը, որը հեռացել էր Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնություններից հետո:Հովհաննիսյանի 60-ամյակի միջոցառումից հետո տեղեկություն եղավ, որ Խորեն Հովհաննիսյանը պատրաստվում է ստեղծել ֆուտբոլային ակումբ, հիմա ըստ ամենայնի նորը չի ստեղծի։ Փյունիկը երկար տարիներ Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբն է, Վերջին տարիներին սակայն ակնհայտ էր, որ Ռուբեն Հայրապետյանը անուշադրության էր մատնել ակումբը, որը ղեկավարում էր նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը: Ռուբեն Հայրապետյանի մենաշնորհը կոտրելու խնդիրն ակնհայտ է նաեւ վերջինիս խուճապային եւ դյուրագրգիռ հայտարարություններից, որոնցով Հայրապետյանը փորձում է ազդեցության դաշտ ստեղծել ու ցույց տալ, որ ինքը հեշտ հեռացողը չէ, որ ինքը դեռ ոլորտի տիրակալն է։ Օրինակ ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի այն հայտարարությանը, թե կարոտում է հավաքականը, Հայրապետյանը կոշտ արձագանքել է, որ Մովսիսյանը վերադարձի ճանապարհ չունի։ Հիշենք, որ վերջինս ազգային հավաքականի եւս երկու նախկին խաղացողների հետ կասկածվում էր Հայաստան-Ալբանիա խաղը ծախելու մեջ։« Եկեք՝ էդ անունները մի տվեք, որոնք մոլախոտի պես կմտնեն ու կքայքայեն։ Հիմա ընտանիքի պես ենք. մարզիչ բռնած, ֆուտբոլիստներով, սպասարկող անձնակազմով՝ իրար լպստելով ման են գալիս։ Թողեք՝ հանգիստ մեր հավաքականն իր խաղերը խաղա», ասել է Հայրապետյանը։ Նույնպիսի կտրուկ էլ արձագանքել է սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մասին հարցին՝ ասելով, որ թեման փոխեն, քանի որ ինքը նման մարդ չի ճանաչում։ Այս հակամարտությունը արդեն ձգվում է տարիներ շարունակ, խնդիրը ոչ թե Հայրապետյան-Ռոստոմյան տիրույթում է, այլ Ռոստոմյանի հովանավոր Գագիկ Ծառուկյանի ու Հայրապետյանի, որոնց դարավոր հակասությունների մասին բոլորը գիտեն։ Հայրապետյանի արձագանից հասկանալի է, որ ոչինչ չի փոխվել։ Անի Սահակյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am