Գեւորգ Կոստանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից

ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստում որոշեց Գևորգ Կոստանյանին նշանակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ: Այս որոշումը տարօրինակ էր առնվազն, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ՝ մայիսի 17-ին, նախագահ Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանին հենց այդ պաշտոնից ազատեց՝ հաշվի առնելով, որ նա ընտրվել է ԱԺ պատգամավոր: Եւ կառավարության նախորդ՝ մայիսի 25-ի նիստում կառավարությունը լուծարեց այդ հաստիքը Զարմանալիորեն, մեկ շաբաթ անց կառավարությունը կրկին վերաբացեց այդ հաստիքը և Կոստանյանին վերանշանակեց նույն աշխատանքին: Անհեթեթությունը այն է, որ գործադիրը նաև կրճատեց, իսկ այսօր կրկին վերաբացեց Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը: Թերևս կառավարությունում մտածել են, որ չեն գտնի այլ թեկնածուի, ով Կոստանյանի պես Ստրասբուրգում կպաշտպանի Հայաստանի դատարանների հաճախ ոչ արդարացի վճիռները, ուստի հետողորմեա են անում։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունը ակնհայտ փնտրտուքի մեջ է․«Ես կարծում եմ, որ չցանկանալով ընլայնել կադրային բազան, իշխանությունները փորձում էին այսպիսի փոխատեղումներով «փակել» կարեւորագույն պաշտոնները , սակայն տվյալ դեպքում տեսան, որ չկա փոխարինող, վերադարձան նորից Կոստանյանի թեկնածությանը»,-կարծիք հայտնեց տիկին Ալավերդյանը։ Մեր ճշտող հարցին՝ Կոստանյանը անփոխարինելի է այս պաշտոնում եւ ինչումն է նրա անփոխարինելիությունը, Ալավերդյանը այսպես արձագանքեց․«Տվյալ դեպքում մենք տեսանք, որ որոնումների արդյունքում որոշեցին, որ ինքը պետք է շարունակի։ Գուցե այստեղ կան այնպիսի հանգամանքներ, որոնց մասին մենք տեղյակ չենք, այսինքն՝ Կոստանյանը փորձ ունի, եղել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի ներկայացուցիչը, աշխատանքի գնահատականները մի կողմ ենք թողնում, փորձն այստեղ շատ կարեւոր է», շեշտեց Լարիսա Ալավերդյանը։ Իսկ սա, ըստ տիկին Ալավերդյանի՝ նշանակում է, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից, քանի որ օրենքը դա չի թույլատրում․«Ինքը պետք է վայր դնի մանդատը, ես համոզված եմ։ Քանի որ պատգամավորի պաշտոնը եւ այդ պաշտոնը ոչ համատեղելի են, ՄԻԵԴ-ում ներկայացուցչությունը ոչ ստեղծագործական եւ ոչ էլ գիտական ոլորտ է, այնպես որ, պետք է սպասենք, որ պարոն Կոստանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից։ Օրենքը դա թույլ չի տալիս, դա առնվազն պաշտոն է, որի համար Կոստանյանը էլի վարձատրվելու է պետությունից, ինչը անհամատեղելի է»։ Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազն է: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2013թ. հոկտեմբերից մինչեւ 2016թ. օգոստոսը: 2004 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ: Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am