Կարևոր զգուշացումներ Պուտինին` ՆԱՏՕ-ից

Անցյալ շաբաթ` մայիսի 26-29-ը, Վրաստանում անցկացվեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի շրջանակներում ուշագրավ մեսիջներ հղվեցին: Նիստին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին չանդամակցող տասնյակ երկրներից մոտ 600 ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ Վրաստանը կառույցին չանդամակցող այն հինգ երկրների թվում է, որտեղ կազմակերպվում է ՆԱՏՕ-ի վեհաժողովը: Վարչապետ Գիորգի Կվիրակաիշվիլին հայտնել է, որ խորհրդարանական վեհաժողովում ընդունվելու է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը պաշտպանող հռչակագիր։ Անցկացվող վեհաժողովի նիստում քննարկվում էին նաև ժողովրդավարության զարգացման, անվտանգության և պաշտպանության վերաբերող խնդիրներ, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցեր։ Վրաստանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու մտադրությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև ակտիվ համագործակցությունը վերջին տարիներին հասել է բարձր մակարդակի: «Վրաստանը հստակ որոշել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, մենք ակտիվ կշարունակենք դաշինքին ինտեգրման գործընթացը, կշարունակենք այդ ուղղությամբ բարեփոխումները»,- նշել է վարչապետը: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալին իր հերթին նշել է, որ վեհաժողովն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու Վրաստանի որոշմանը: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանի կառավարությանը և խորհրդարանին կոչ արեց ուժեղացնել անկախ դատարանը, պահպանել մեդիա-բազմակարծությունը, խորացնել երկխոսությունը և նվազեցնել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների միջև լարվածությունը: Վեհաժողովը հորդորում է ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացի առաջխաղացման նպատակով լիովին օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը, շարունակել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Այնուհետև հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն առաջարկել է Ռուսաստանին հրաժարվել Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչելուց: Այս մասին ասվում է վեհաժողովի կայքում հրապարակված հռչակագրում: Փաստաթուղթը նաև կոչ է անում կատարել միջազգային պարտավորվածությունները և դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթված տարածքներից: Միևնույն ժամանակ նշվում է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ողջունում է Վրաստանի կառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության թուլացմանը: Առավել խիստ էին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ձևակերպումները: Ամեն օր Ռուսաստանը փորձում է Վրաստանից ավելի ու ավելի շատ հող խլել, որպեսզի ուժեղացնի իր ներկայությունը և ազդեցությունը այստեղ, Թբիլիսիում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլին: Ալլիի խոսքով՝ Վրաստանի ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի առաջնահերթություններից է: «Վեհաժողովը մշտապես քննադատում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի, Հարավային Օսիայի անթույլատրելի բռնազավթումը: Մենք տեսանք վարչական սահմանային գոտին. Ռուսաստանի կողմից սողացող բռնազավթումն անթույլատրելի է: Մեր զեկույցում դրա մասին հստակ հայտարարություն կարվի: Դա կլինի մեր ամուր աջակցությունը և այն բանի արտահայտությունը, որ Վրաստանը պետք է ՆԱՏՕ-ի ընտանիքի անդամ դառնա», ասել էր Ալլին: Ռուսաստանի հասցեին բավական կոշտ ձևակերպումների հետ մեկտեղ ուշագրավ էր, որ ՆԱՏՕ-ն հրաժարվեց իր զորքերը տեղակայել վրացական նավահանգիստներում: ՆԱՏՕ-ն պլանավորում է Սև ծովում անվտանգությունն ապահովել Ռումինիայում համալրված բազմազգ ջոկատի ուժերով, որի մեջ մտնում են միայն դաշինքի երկրների ստորաբաժանումների զինվորականները, Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏO-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը. «Այս փուլում մենք չենք պլանավորում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սևծովյան տարածաշրջանի անվտանգության համատեքստում այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված է և դաշինքին տեղեկատվություն է տրամադրում այս տարածաշրջանի վերաբերյալ: Մենք ուշադրություն ենք դարձնում Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացման վրա: Դա նշանակում է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում Է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների զինծառայողներ»,- ասել է Գյոթեմյուլլերը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ մայիսի 29-ին անցկացված նստաշրջանի արդյունքները: Դե իսկ արդյունքում` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները Թբիլիսիում գարնանային նստաշրջանի եզրափակիչ օրվա ընթացքում ձայների մեծամասնությամբ ընդունել են հռչակագիր «Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրմանն աջակցելու մասին», որում նշված է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն գնահատում է Վրաստանի կարևոր ավանդը եվրոատլանտյան անվտանգության ապահովման գործում, և «Վճռական աջակցություն» առաքելությունը Աֆղանստանում։ Դաշինքը նաև հարգում է վրացի զինվորականների հիշատակը, որոնք զոհվել են Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս։ ՆԱՏՕ-ն բարձր գնահատական է տվել Վրաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, կառույցների թափանցիկության բարելավմանը ու հետևողական առաջընթացին՝ տնտեսական զարգացմանն աջակցելու գործում, ինչը դրական օրինակ է ամբողջ տարածաշրջանի համար։ ՆԱՏՕ-ն նաև ողջունում է Վրաստանի կառուցողական քաղաքականությունը Ռուսաստանի հետ լարվածության դեէսկալացիայի հարցում։ Միաժամանակ դաշինքը Ռուսաստանին կոչ է անում «հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, հետ կանչել Վրաստանի օկուպացված ռեգիոնների ճանաչումը որպես անկախ պետություններ, ու այդ տարածքներից դուրս բերել իր զինված ուժերը»։ Դաշինքը նաև «Ռուսաստանին կոչ է արել պատասխանել Վրաստանի կողմից միակողմանի կարգով ստանձնված ուժի չկիրառման մասին պարտավորությանը ու զերծ մնալ ցանկացած սադրիչ ու ագրեսիվ քայլերից Վրաստանի նկատմամբ»։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք… Ու այս տեսարանը կնոջ տղա երեխայի ներկայությամբ․ փաստաբան Այն ինչ այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր․ ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ․ Մարիաննա Ղահրամանյան Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա վարորդը «LiXiang»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ․ Կարապետյան Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում, կնշանակի ստել․ Կրպեյան Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում․ Սուրենյանց Երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին. Գեղամ Ստեփանյան Ուժեղ Հայաստանի ուժեղ Աբովյանը․ Նարեկ Կարապետյան The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am