Րոպե առաջ պետք է ազատվել Փաշինյանից.նա անում է գործողություններ, որոնք օգուտ են Ադրբեջանին. Արսեն Բաբայան (video)
Րոպե առաջ պետք է Նիկոլ Փաշինյանից ազատվել, և այդ նպատակի համար իրականացվում են գործողություններ, որոնցից մեկը սա է: Այս իշխանությունն ապօրինի ճանապարհով փոխել է Սահմանադրությունը, և նրանց օրոք որևէ իրավական ընթացակարգի մասին խոսելն անշնորհակալ գործ է: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
