Թուրքական ավիաբազան, Մերկելի կոշտ տոնն ու Պուտինի նոր ձգտումները

Ռուսաստանը պատրաստ է սկսել С-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել Թուրքիային: Газеты.Ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս: «Մենք քննարկել ենք С-400 համալիրների վաճառքի հնարավորությունը: Մենք դրանք պատրաստ ենք»,- ասել է ՌԴ ղեկավարը: Պատասխանելով համագործակցության մասին հարցին` երկրի ղեկավարը ընդգծել է, որ Ռուսաստանը ներկա պահին չի զբաղվում տվյալ տեխնիկայի արտադրությամբ արտասահմանում: Ավելի վաղ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել է, որ Թուրքիայից լոլիկների մատակարարման սահմանափակումները կարող են առնվազն երեք տարի տևել: Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման ֆոնին շարունակվում է լարվածություն պահպանվել Թուրքիա-Գերմանիա հարաբերություններում: Թուրքիան և Գերմանիան դեռևս համաձայնության չեն եկել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի հետ կապված խնդրի շուրջ։ Անկարան հայտարարում է, թե պատրաստ է «ցտեսություն» ասել «Ինջիրլիքից» դուրս գալու հարց բարձրացրած գերմանացիներին։ «Ներկա պայմաններում «Ինջիրլիքը» չենք կարող բացել գերմանացի խորհրդարանականների համար»,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինս ընդգծել է, որ եթե գերմանական կողմը «դրական քայլեր ձեռնարկի», ապա իրենք կվերանայեն իրենց դիրքորոշումը։ «Նրանք կարող են գնալ Քոնիա, որտեղ ՆԱՏՕ-ի ավիաբազան է տեղակայված։ Բայց «Ինջիրլիքն» իմ ավիաբազան է, և շահագործման հարցն էլ ես եմ որոշում։ Թող մեզ չսպառնան, թե ուրիշ տեղ են գնալու։ Սա ճիշտ մոտեցում չէ։ Եթե, այդուհանդերձ, ցանկանում են հեռանալ, ապա հակառակը չենք պնդելու։ Նրանց ցտեսություն կմաղթենք, ինչպես որ բարի գալուստ ենք ասել»,- հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Վերջինս հայտնել է նաև, որ Գերմանիայի իր պաշտոնակից Սիգմար Գաբրիելն առաջիկա երկուշաբթի կժամանի Թուրքիա՝ քննարկելու բազայի շուրջ առաջացած ճգնաժամը։ Մինչ այդ, Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է կայացրել՝ հանդես գալ թուրքական ավիաբազայից գերմանացի զինվորականներին դուրս բերելու նախաձեռնությամբ։ Վերջնական որոշումը կայացնելու է Դաշնային խորհրդարանը։ Անցած շաբաթ թուրքական կառավարությունը «Բունդեսթագի» պատգամավորներին կրկին արգելել էր՝ մուտք գործել «Ինջիրլիք», տեսակցելու այնտեղ ծառայող գերմանացի զինվորականներին: Անկարան պատճառաբանել էր, թե այցելությունն անժամանակ է: Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց՝ եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, ապա իրենք գերմանացի զինվորականներին դուրս կբերեն թուրքական ավիաբազայից։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կազմում երկու դաշնակից երկրների միջև հարաբերությունները սրվել են ավելի քան մեկ տարի առաջ, երբ «Բունդեսթագը» ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լարվածության մեկ այլ պատճառ էլ դարձավ այս տարի Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթների արգելումը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am