Հայ-ադրբեջանական փաստաթղթերը գաղտնի են ընդունվում. Պաշտոնական Երևանի դիրքորոշումը ո՞վ է մշակում

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողները արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեցին՝ արդյոք տեղյակ է, թե ինչ նոր հայտարարության մասին էր խոսում երեկ ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն, ըստ էության, վերաբերում էր Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածին:

Հարցին ի պատասխան նախարարն ասաց, «Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»:

Թե ինչպես է ստացվում, որ նախարարը տեղյակ չի լինում նման հարցերից, արդյոք մտահոգիչ չէ՞, որ արտաքին գործերի նախարարը տեղյակ չէ այդ փաստաթղթի մասին, վերջինս պատասխանեց. «Ես ասացի՝ տեղյակ եմ միայն նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից: Արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի վերաբերյալ և պատասխանատու է այդ մասով, մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք»:

Ստացվում է, ըստ մեր արտգործնախարարի Հայաստան-Ադրբեջան սահմանին հետպատերազմյան անվտանգային հարցերը Հայաստանի արտաքին քաղաքականության գործառույթ չէ:

Հավանաբար, արտգործնախարարը նպատակ է հետապնդում հասարակությանը ցույց տալ, թե ինքը տեղյակ չէ բացի նոյեմբեր 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից բացի այլ փաստաթղթերից, հետևաբար, ըստ նրա՝ ինքը պատասխանատու չէ այլ համաձայնություններից:

Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ Արա Այվազյանը տեղյակ չէ... Այսինքն, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պետության արտգործնախարարը կարող է արթնանալ ու ասել, որ մի քանի ժամ առաջ հրապարակված Հայաստան-Ադրբեջան մի փաստաթուղթ արտաքին քաղաքական գերատեսչության հիմնարկից գաղտնի է քննարկվել ու ընդունվել:
Այդ դեպքում՝ ինչո՞ւ է մեզ հարկավոր արտգործնախարարությունը... Եվ հետագայում, եթե միջազգային որևէ կառույցում օրինակ ՀՀ շահերը պաշտպանելու հարց առաջան՝ մեր երկրի ԱԳ նախարարին չեն մեղադրի, որ նա անգամ տեղյակ չի եղել Հայաստան-Ադրբեջան փաստաթղթերից, նա ինչպե՞ս է առհասարակ իրականացնում ՀՀ շահերին համապատասխան քաղաքականություն...

Ի դեպ, մենք համոզվեցինք, որ Հայաստանի ԱԳ նախարարը նաև հարևան Թուրքիայի նկատմամբ քաղաքականություն վարելու հարցում էլ ադեկվատ չէ:

Փետրվարի 10-ին ԱԺ-ում Արա Այվազյանին հարց ուղղեց Գոռ Գևորգյանը՝ մասնավորապես նշելով. «Օրեր առաջ ռուսական կողմը հայտարարեց, որ Թուրքիան այլևս գործոն է Հարավային Կովկասում, և մենք պետք է հաշվի առնենք նրա կարծիքը: Եվ ուշիուշով հետևելով նաև Սյունիքի շուրջ զարգացումներին՝ ուզում եմ, որ այսօր ներկայացնեք իրական անվտանգային խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են: Դուք մի անգամ արդեն անցած հանդիպման ժամանակ նշեցիք, որ պատերազմը, ըստ էության, ավարտվել է, բայց շարունակական տրամաբանություն ունի: Եվ այս համատեքստում ի՞նչ ենք մենք հակադրում այս ամենին: Ի՞նչ ռազմավարական, մարտավարական տեսլական ունենք, որը թույլատրելիության մեջ կարող է հասանելի լինել մեր քաղաքացիներին»:

Արա Այվազյանն ասաց. «Իրավիճակը, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտն առավել ամրապնդվի. դա հեշտ հարց չէ, քանի որ սա աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է: Բնականաբար, որպես պետություն, որպես կառավարություն, որպես հասարակություն՝ մենք պետք է ձգտենք նախևառաջ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը: Ես անցյալ անգամ նշել եմ, որ մեզ համար, դիվանագիտության համար նույնպես առաջնային խնդիրը եղել և մնում է անվտանգության ամրապնդումը. այն ունի շատ տարրեր՝ սկսած ներքին անդորրի ամրապնդումից մինչև շատ տարբեր հարթակներում աշխատանքը: Եվ դրանց մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը: Դուք նշեցիք Կարսում հիմա տեղի ունեցող զինավարժության մասին, և անշուշտ, յուրաքանչյուր զինավարժություն մտահոգության առիթ է։ Մի կողմից տեսնում ենք նման դրսևորումներ, մյուս կողմից լսում նույն Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտության մեջ ընդունված է որոշակի ուղերձներ հղել, սակայն հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք ոչ թե ուղերձներով, այլ, նախևառաջ, գործողություններով։ Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»:

Ապա ՀՀ ԱԳ նախարարը ուղղեց իր խոսքը. «Չեմ ասել՝ շրջափակման վերացումը կամ շրջափակումը դրական երևույթ է։ Եվ հատուկ ընդգծեցի, որ մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգային մթնոլորտը։ Անվտանգային մթնոլորտի մասին խոսելիս ես ասել եմ, որ մենք պետք է ձևավորենք բարենպաստ մթնոլորտ Հայաստանի և Արցախի շուրջ։ Բնականաբար, ապագայում ապաշրջափակումը ինչպես հնարավորություններ է ընձեռելու, այնպես էլ՝ լուրջ մարտահրավերներ: Մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն՝ պետք է պատրաստ լինենք և՛ մարտահրավերներին դիմակայելու, և՛ օգտվելու հնարավորություններից»:

Փաստորեն, ՀՀ ԱԳ նախարարը համարում է, որ Արցախում ստատուս-քվոն փոխվել է, և անտրամաբանական է, որ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Իսկ Թուրքիան համարո՞ւմ է, որ ԼՂ խնդրի լուծումն արդեն ավարտված է: Եթե այո, ապա նրանք դժգոհ չէին լինի ռուս խաղաղապահների ներկայությունից: Հետևաբար, նրանք համարում են, որ առայժմ Արցախից մնացած հատվածի նկատմամբ էլ նրանք ունեն ծրագրեր:

Այս համոզմամբ, ի՞նչ է կարծում Արա Այվազյանը, Թուրքիան Հայաստանի հետ սահման կբացի՞... Իհարկե ոչ, նրանք դեռ Թուրքիայի հետ սահմանի բացումը կապելու են այլ խնդիրների հետ, «առևտրի» թեմա են դարձնելու սահմանի բացումը Ռուսաստանի հետ քննարկումներում և ոչ միայն Ռուսաստանի:

Այսինքն, հայկական դիվանագիտության «փայլող» աստղերը վատ չէր լինի վերլուծեին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա Թուրքիան, ինչ նպատակներ է հետապնդում և դեպի ուր և ինչպես է առաջ ընթանում: Մեր ԱԳՆ-ում կարող է այդ դեպքում «հայտնաբերեն», որ Հայաստանի հարևանը լիովին այլ ծրագրեր ունեի Հայաստանի նկատմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4454 անգամ
Լրահոս
Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video) «Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը Իրական սպառնալիք Նիկո՛լ, ու՞մ ես պատերազմով սպառնում․ Իշխան Սաղաթելյանի կոշտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am