Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է․ ինչո՞վ է զբաղված բանակը

Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով սադրեց պատերազմ, նպաստեց մեր պարտությանն ու հանգեցրեց կապիտուլյացիայի։ Նրա արածը պետական դավաճանություն է։

Նիկոլի ամեն մի օրը վարչապետի աթոռին մեզ նոր պարտություն է բերում ու նոր դավաճանության հնարավորություն տալիս նրան։

Ինչ ուզում՝ այն էլ ստորագրում են

Պարզվում է, որ Նիկոլը 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունը պետության ու ժողովրդի թիկունքում ստորագրելուց բացի մեկ այլ թուղթ էլ է գաղտնի ստորագրել։ Նա թշնամու օգտին գործողություններ է իրականացրել, որն ընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 299–րդ հոդվածի տակ, քանզի Նիկոլն ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության թուղթ է ստորագրել, և այդ թղթով Ադրբեջանին է հանձնում Հայաստանի տարածքները։

Քրեական օրենսգիրքը նման դեպքերում նախատեսում է 10–ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Նիկոլի հանցակից «ուսապարկ» Տիգրան Ավինյանը երեկ ԱԺ–ում ընդունեց, որ իրենք Կապանի մասով թուղթ են ստորագրել։ Թուղթ, որի մասին համեստորեն լռում էին մինչև Հրանտ Բագրատյանի բացահայտումը։

Եթե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քրեական գործ չի հարուցում այս բացահայտումից հետո, ապա անխուսափելի իշխանափոխությունից հետո ինքն էլ է դատվելու որպես հանցակից–դավաճան, քանզի ՀՀ տարածքային ամբողջականության դեմ արված քայլերն ու անվտանգությանը սպառնացող դավաճանությունը չի կարող առանց հետևանք մնալ։

Ի դեպ, հոդվածի տակ են ընկնում նաև զինված ուժերի ղեկավար կազմը՝ Վաղարշակ Հարությունյանով և Օնիկ Գասպարյանով։

ՀՀ սահմանադրության 14–րդ հոդվածի 1–ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Մեր զինված ուժերը չեն ապահովում Սահմանադրության պահանջը՝ գործելով հանցագործություն։ Բարձրագույն հրամկազմին հիշեցնենք, որ նրանք երդվել են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե դավաճան Նիկոլ Փաշինյանին։ Նույն հարցն, ի դեպ, վերաբերում է ԱԱԾ–ին ու ոստիկանությանը։ Վերջինիս որոշ շարքային ներկայացուցիչներ նույնպես դատվելու են՝ Նիկոլի հետույքը ջանադրաբար ու էնտուզիազմով պահելու համար։ Կարմիր բերետը նրանց համապատասխան տեղում է հայտնվելու, ընդորում՝ առանց «վազելինի»։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1641 անգամ
Լրահոս
Ուկրաինան ունի անձնակազմի լուրջ պակաս. Պուտին Ավտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզում. վիրավոր կա Պետությունից պարգև ստացած օրինական զենքը փորձում են ներկայացնել որպես ահաբեկչական գործիք Հունիսի 7-ին գնացեք ընտրության և ընտրեք մեր կյանքից չարիքին հեռացնելը․ Բագրատ Սրբազանի ուղերձը Նիկոլ Փաշինյան, հերքե’ք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել․ Լիլյա Շուշանյան Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Թուրքիան չի կարող F-35 կործանիչներ ստանալ Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը Մի խումբ քաղաքացիներ շրջափակել են «Hongqi»-ն․ փորձել են դուրս հանել վարորդին, հարվածել մեքենային #ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բազամահազարանոց հանրահավաք Ազատության հրապարակում (video) Նիկոլը պարտվել է. սաղդ նստելու եք, ներում-բեկում չի լինելու․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ ուղարկելու եմ, ուղարկելու եմ գրողի ծոցը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանում (video) Վարդառնում եք Մայր Աթո՞ռ․ Բագրատ Սրբազանի առաջին խոսքերը՝ կալանքից հետո (video) Լավագույն օրինակը՝ Ռոբերտ Քոչարյանը․ ո՛չ բանտում վիզը ծռեց, ո՛չ ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնում․Ադիբեկյան (video) Բագրատ Սրբազանը դուրս եկավ դատարանից, նրան ծափերով ու գրկախառություններով դիմավորեցին (video) Իրականում Նիկոլը սարսափում է, բայց մի բանից․ Քրիստինե Վարդանյան (video) «Ալիևի կոշիկ լիզողնե՛ր, չփորձվեք խոսել, քանի դեռ․․․»․ Ագնեսա Խամոյան (video) «Էդ սատանաների ոհմակին գիտեք ինչ օրն ենք գցելու հունիսի 7-ին»․ Իշխան Սաղաթելյան (video) Նիկոլը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է․ Արծվիկ Մինասյան (video) Հունիսի 8-ին ժողովուրդը հավաքվելու է Հանրապետության հրապարակում․ Հայկ Նահապետյան (video) «Հունիսի 8-ի լուսաբացին Նիկոլը փախչելու է»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը Սևանում է (video) «Հասկանու՞մ եք՝ Փաշինյանը նորից Ալիևին հարստացրեց»․ Արմինե Ադիբեկյան (video) Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am