«Մեղրիի միջանցքը» բացվում է, Սյունիքի օտարման մեկնարկը տրված է

Երեկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ուշագրավ տեղեկություն տարածեցին՝ զանգվածային լրատվության միջոցների համար: Դրանում ասվում է. «Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»:

Փաստորեն, ՀՀ տարածքում հայաստանյան լրատվամիջոցները Սյունիքում իրավիճակ լուսաբանելու համար պետք է ստանան ԱԱԾ-ի համաձայնությունը: Եթե հարցը, միայն անվտանգությանն է վերաբերում, իհարկե, լավ է, որ հայրենի իշխանությունները սկսել են մտածել լրատվամիջոցների անվտանգության մասին: Բայց արդյոք միայն դա՞ է պատճառը...

Նկատենք, որ ԱԱԾ-ի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրառմամբ հայտնեց, որ Գորիս-Կապան ճանապարհին զրուցել է ռուս սահմանապահների հետ, իսկ նրանք նախկին վարչապետին փաստաթուղթ են ցույց տվել, ըստ որի Երևանի ու Բաքվի միջև ճանապարհային խնդիրներով ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ: Ազգային ժողովում վարչապետին հարց ուղղեցին, որին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ըստ էության, հաստատեց Բագրատյանի տեղեկությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասով:

Այսինքն, եռակողմ հայտարարությամբ Սյունիքով հաղորդակցության մասին է խոսք գնում, դա Հայաստանի տարածքում նախատեսված «անվտանգության միջանցքներից» մեկն է, որը փաստացի նշանակում է Սյունիքի օտարում, կամ ինչպես Փաշինյանն է ասում՝ «անվտանգության նոր համակարգի կառուցում»:

Երեկ իշխանությունները հայտարարեցին, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու: Սա էլ իր հերթին փաստում է, որ Սյունիքի «օտարման» հետևանքով Հայաստանի կառավարությունը ստիպված է պատասխան քայլեր է ձեռնարկում: Մյուս կողմից, էլ, լրագրողների աշխատանքի սահմանափակումը տարբեր «նրբերանգներ» թաքցնելուն ուղղված քայլ է:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը բավական հարցերի է պատասխանում ու ամբողջացնում իրավիճակը Սյունիքի շուրջ:

Նա գրում է.

«- Փետրվարի 6-ին Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի տրանսպորտի գծով աշխատանքային հանձնաժողովը, որի անդամ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, առցանց քննարկում էր կազմակերպել Նախիջևանի մուլտիմոդալ միջանցքի տնտեսական և քաղաքական սպասվելիք հնարավորությունների վերաբերյալ, որի ընթացքում ողջունել էր բացվող միջանցքի փաստը։

- Փետրվարի 3-ին Թուրքիայի տրանսպորտի նախարար Ա. Քարաիսմաիլօղլուն նշել է, որ իր առաջիկա այցելությանը Բաքու կրկին քննարկելու է Նախիջևանի միջանցքի հետ կապված հարցերը։

- Հունվարի վերջին ղազախստանցի փորձագետները հայտնել էին, որ Նախիջևանի միջանցքը նպաստելու է Ղազախստան-Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացմանը և դառնալու է «Նոր մետաքսի ճանապարհ»։

- Փետրվարի 5-ին թուրքական մերձիշխանական HaberTürk լրատվականի լրագրող Չեթիներ Չեթինը, ով Արցախյան երկրորդ պատերազմը լուսաբանում էր առաջնագծից, հղում անելով թուրքական և ադրբեջանական դիվանագիտական աղբյուրների վրա, նշում է, որ Մոսկվայում հանդիպող տրանսպորտային ապաշրջափակման հանձնաժողովի օրակարգային գլխավոր թեման Նախիջևանի միջանցքի բացումն է, որը առաջիկա շաբաթներին կլուծվի։

- Փետրվարի 8-ին թուրքական ANKASAM հետազոտական կենտրոնը հրապարակեց իր ուսումնասիրությունը, որը նվիրված է Նախիջևանի միջանցքին։ Ըստ կենտրոնի՝ միջանցքի բացման հարցը կլուծվի մոտ ժամանակներս։
Այս ցանկը կարող եմ անվերջ շարունակել։

Հավանաբար արդեն կռահեցիք, որ «Նախիջևանի միջանցք» կոչվածը նույն Մեղրիի միջանցքն է։ Մեր հակառակորդները շատ լավ իմանալով, որ Մեղրիի միջանցք անունը ցանկացած մտածող հայի մոտ առաջացնում է զայրույթ և դիմադրություն (իմիջիայլոց, հրապարակվող փորձագիտական նյութերում այդ մասին ևս խոսք կա), այն նրբորեն փոխարինել են «Նախիջևանի միջանցք» անվամբ։ Եվ չնայած ՀՀ տգետների իշխանության բոլոր ջանքերին՝ թաքցնելու մեզանից Մեղրիի միջանցքի բացման փաստը, Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում և այլ աշխարհաքաղաքական միջավայրերում տեղի ունեցող քննարկումներն ու հրապարակվող նյութերը գրեթե կասկած չեն թողնում, որ մեր ապաշնորհ իշխանությունները համաձայնել են Սյունիքի ու Հայաստանի պետականության համար կործանարար Մեղրիի միջանցքի բացմանը»։

Ահա, այսպիսի հետաքրքիր զարգացումներ Սյունիքի շուրջ:

Իր հերթին այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ: «Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների հաշվին», - ավելացրել է նա: Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանական զինվորականների ներկայությունով շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը. «Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6228 անգամ
Լրահոս
Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am