Թուրքական «բազարի» նոր գործիք. Էրդողանն իր օրակարգում ավելացրել է Արցախի կետը

Ղարաբաղի խնդիրը շարունակում է մնալ Ֆրանսիա - Թուրքիա երկխոսության օրակարգում։ Փետրվարի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում Ելիսեյան պալատի արտաքին հարաբերությունների գծով ավագ խորհրդական Էմանյուել Բոնը ու Թուրքիայի նախագահի օգնական ու մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը քննարկել են նաև Ղարաբաղի խնդիրը։

Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունը վկայում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունների օրակարգում ընդգրկված էր հարցերի լայն շրջանակ՝ նրանք քննարկել են Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության և Ֆրանսիայի հետ, իրավիճակը Միջերկրականի արևելքում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում։

Հիշեցնեն, որ վերջին ժամանակաշրջանում Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները բավականին սրվել էին, երբ իսլամիստների մի շարք հարձակումներից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը որոշեց խստացնել պայքարը իսլամիստ ծայրահեղականության դեմ, նաև օրենսդրական կարգավորումներով սահմանափակել նրանց գաղափարախոսության տարածումն ու քարոզչությունը ենթադրաբար մզկիթների ու մահմեդական կենտրոնների միջոցով։

Մահմեդական մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, դա համարեցին կրոնի ազատությունների սահմանափակում, արշավ մահմեդականության դեմ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իրեն նույնիսկ թույլ տվեց Ֆրանսիայի նախագահի հասցեին անձնական վիրավորական արտահայտություններ անել։ Տարածաշրջանային հարցերում Ֆրանսիան համաձայն չէ Լիբիայում ու Միջերկրականի արևելքում Թուրքիայի վարած քաղաքականությանը և գործողություններին, իսկ Ղարաբաղի հարցում, հատկապես վերջին պատերազմի ժամանակ, Թուրքիան ու նրա սերտ դաշնակից Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում էին հայամետ դիրքորոշման համար։

Լուրջ խնդիրների այս ֆոնին վերջերս թուրք-ֆրանսիական հեռավար երկխոսություն է սկսվել, մասնավորապես՝ տարեսկզբին Էմանյուել Մակրոնը նամակ էր հղել Ռեջեփ Էրդողանին։

Քալընի և Բոնի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդման համաձայն՝ կարևորվել է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների վերականգնումը։
Փետրվարի սկզբին Իբրահիմ Քալընը Ղարաբաղի խնդիրը քննարկել էր նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Անկարան ձգտում է հարաբերությունները բարելավել նաև Միացյալ Նահանգների հետ, ուր խնդիրներ են առաջացել Թուրքիայի կողմից ռուսական S-400 (C-400) հրթիռային համակարգերը ձեռք բերելու պատճառով, և ԱՄՆ-Թուրքիա երկխոսության օրակարգում ևս Ղարաբաղի խնդիրն ընդգրկված է։ Փետրվարի սկզբին Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո դա անվտանգության հարցերով խորհրդականների առաջին հեռախոսազրույցն էր, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Հաղորդագրություններում միայն հիշատակվում է, որ քննարկվում է նաև Ղարաբաղի խնդիրը, բայց ինչ է ասվում, ինչ խորությամբ է քննարկվում, հայտնի չէ։

Ինչպես տեսնում ենք, արտաքին տարբեր թեմաներով քննարկումներից բացի, պաշտոնական Անկարան առիթը բաց չի թողնում անդրադառնալու Արցախի խնդրին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Ադրբեջանական APA գործակալության Թուրքիայի բյուրոն հայտնում է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ժողովում Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Ադրբեջանը իր ուժերով է ազատել տարածքները, Թուրքիան ևս ուժեղ աջակցություն է ցուցաբերել, և «Ղարաբաղը արդեն գտնվում է իր տիրոջ վերահսկողության տակ»։

Գումարած այս ամենին՝ էրդողանը բոլոր պետությունների հետ քննարկումներում, փաստորեն, օրակարգային հարց է դարձրել Արցախը: Նույնիսկ հարաբերությունները սրած Ֆրանսիայի ղեկավարության հետ, մի երկիր, որը Թուրքիային հենց արցախյան պատերազմի օրերին մեղադրեց տարածաշրջան սիրիացի վարձկաններ լցնելու համար, այսօր ըստ էության, այդ երկրի ղեկավարի հետ քննարկում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3075 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am