Սյունիքի հանձնումը սկսված է

Արցախից հետո Սյունիքը թշնամուն հանձնելու լուրերն այլեւս անհիմն չեն: Ազգադավ իշխանություններն արդեն իսկ կատարել են առաջին քայլերը եւ հետևողականորեն առաջ են գնում: Մի իշխանություն, ով մարսեց այն, որ 44 օր խաբեց հանրությանը, կերակրեց այնպիսի ստեր, որ կարողանա այդ ընթացքում Արցախը հանձնել թշնամուն, նոր սահմանափակում է մտցրել ԶԼՄ-ների համար: ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերից։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը, ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդես եկանվ սենսացիոն գրառմամբ, որ Գորիս-Կապան ճանապարհին զրուցել էր ռուս սահմանապահների հետ: Նրանք նախկին վարչապետին փաստաթուղթ են ցույց տվել, ըստ որի Երեւանի ու Բաքվի միջեւ ճանապարհային խնդիրներով ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ` ի վնաս մեզ:

Այսօր այդ կապակցությամբ Ազգային ժողովում վարչապետին հարց է ուղղել պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Սակայն նրա հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով փաստացի հաստատեց Բագրատյանի տեղեկությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասով: Տիգրան Ավինյանն ասաց, որ պատգամավորի այդ հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսեն. «Ցավոք սրտի, այս ամբիոնից չենք կարոն նման հարցեր քննարկել։ Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, սահմանապահ զորքերն են Սյունիքում հսկում սահմանները՝ եւ՛ մեր, եւ՛ ադրբեջանական կողմից։ Եկեք նմանատիպ քննարկումները հանրայնորեն չանենք։ Եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում եւ նման դետալների մասին է խոսքը, կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովներում կարող եք հանդիպումներ, լսումներ անցկացնել, հրավիրել ՊՆ ներկայացուցիչներին, ԳՇ ներկայացուցիչներին, ԱԱԾ ներկայացուցիչներին եւ տեղեկանալ մանրամասներին»։ Ինչ է ստացվում՝ փոխվարչապետը պետական գաղտնիք է համարում մի բան, որի շուրջ Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ են ստորագրել, հարց է առաջանում՝ ՀՀ քաղաքացիներիս համա՞ր է միայն դա պետական գաղտնիք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության կետերից մեկը Սյունիքով հաղորդակցության մասին է, այն է՝ Հայաստանի տարածքում նախատեսված ռուս-թուրքական «անվտանգության միջանցքներից» մեկը, որը փաստացի նշանակում է Սյունիքի օտարում, ապա հանձնում թշնամուն: Ինչպես տեսնում ենք գործընթացը արագ տեմպերով առաջ են տանում ու հենց դրան է ուղղված ԱԱԾ-ի՝ ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու հերթական որոշումը, որպեսզի չխանգարեն հայրենիքը տալաշ-տալաշ թուրքին հանձնելու գործընթացին:

Անի Սահակյան

դիտվել է 7897 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am