Իրականում ով եւ ինչու է ուզում ազատվել Արմեն Դարբինյանից

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ ամբիոնից հերքեց ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հրապարակած բաց նամակում նշված մեղադրանքներն առ այն, որ իշխանությունն իր բոլոր հնարավորություններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այդ մասին նրան հարց ուղղեց Իմ Քայլի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը.
«Ես չեմ կարծում, որ ԿԳՄՍ-ում ստվերային ուժեր կան, որ այդ ամենը, ինչ նկարագրված է, կատարում են, և ես տեղյակ չեմ: Միանշանակ հերքում եմ նաև կառավարության մասնակցությունը, որովհետև անհնար է, որ կառավարությունն առանց նախարարության նման գործունեություն ծավալի»,- ասաց նախարարը:

Դումանյանը շեշտեց, որ բուհի ուսանողների հետ մասնակցել է բազմաթիվ ծրագրերի, լավ հարաբերություններ ունի բուհի ու անձամբ Արմեն Դարբինյանի հետ և հույս հայտնեց, որ վերջինը կբացի փակագծերը, թե ինչ է նկատի ունեցել բաց նամակում:
«Պարո՛ն Դարբինյան, մի փնտրեք խնդիրն այնտեղ, որտեղ այն չկա: Իսկ կառավարություն-նախարարություն օղակում միանշանակ խնդիր չկա: Եթե գիտեք, ասեք, թե որտեղ է այն: Ես ափսոսում եմ, բուհը լավ բուհ է, որևէ խնդիր բուհի հետ գոյություն չունի»,- հավելեց Դումանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ էր հրապարակել: Դարբինյանը նշում էր, որ վերջին ամիսների ընթացքում ամենօրյա ազգակործան և պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմն ու ԿԳՄՍ նախարարությունը զգալի ուժեր են լծել իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու նպատակի իրագործմանը:

Կարծում ենք՝ ամենեւին էլ պատահական չէր այս դրամատիկ հարցուպատասխանը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավելին, այս հարցուպատասխանով եւ նախարարի վստահ պնդումներով իշխանությունը ջուր լցրեց Դարբինյանի քաղաքական եռռացող կրքերի վրա՝ հասկացնելով, որ պետք չէ քաղհալածյալի դեր ստանձնել, քանի որ պատճառն այլ տեղում է:

Իրականում նախարարի խոսքում կա օբյեկտիվ տրամաբանություն. Արմեն Դարբինյանի նկատմամբ դժգոհությունը ոչ այնքան իշխանության վերեւներում կարող էր հասունալ, հակառակը՝ Դարբինյանն այն միակն էր, ով Նիկոլ Փաշինյանին միայնակ չթողեց սեռափոխված Մելին իր անձնական պաշտպանության տակ վերցնելու նախաձեռնության ժամանակ: Այլեւ նրա պահվածքն անհամատեղելի էր ՌԴ-ի սկզբունքներին, իսկ այդ բուհի ռեկտորը չմոռանանք, որ դե ֆակտո նշանակվում է ՌԴ-ի կողմից, համաձայնությամբ: Ասենք, ինչու ՌԴ-ին պետք է դուր գար մեկը, ով, ինչպես նշեցինք, այլասերված եվրոպական արժեհամակարգի կրող սեռափոխված մարզիկի հրապարակային պաշտպան էր դարձել, ինչու պետք է աջակցի մեկին, ով ողջունում եւ ամենօրյա ռեժիմով գովերգում էր սորոսական ուժերի կողմից իշխանության բերված մեկին: Հետո պարզվում է, որ այս համալսարանում գործակալ դավաճանների որջ է գործել՝ ի դեմս Իմ Քայլը խմբակցության Մակունցի, որի շպիոնական արկածների մասին մամուլում բազում հրապարակումներ կան, թե ինչպես է սլավոնական համալսարանի ուսանողներից մեկին փորձել թուրքական ագենտ դարձնել: Ավելին, այլ բնույթի խոսակցություններ էլ կան, մասնավորապես ավանդական կողմնորոշումից շեղվածության մասին է խոսքը, որը նույնպես կարող է ռեկտորի նկատմամբ դժգոհության պատճառ դառնալ: Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա ինչպես նշեցինք, այն պարզապես չի կարող լինել, քանի որ Դարբինյանը կրնկակոխ հետեւում էր Փաշինյանի յուրաքանչյուր քայլի ու հետեւողականորեն գովերգում նրա գործողությունները:

Անի Սահակյան

դիտվել է 4881 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am