ԱԺ աշխատակազմի ղեկավարը ծիծաղելի վիճակում է դրել իրեն․ Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է․ Փաշինյանի կառավարության կազմում հերթական կուրիոզ դեպքն է գրանցվել՝ բարձրաստիճան պաշտոնյայի մասնկացությամբ, թերեւս այն պատճառով, որ պետական համակարգ մտած այդ անձը մինչ օրս չի տիրապետում իր աշխատանքային պարզ ընթացակարգերին:

Ծիծաղելի վիճակում հայտնվածը այս անգամ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն է։


Կայքին հայտնի է դարձել, որ որ նախորդ ուրբաթ հղի աշխատակցից նա ստացել է դիմում՝ այն մասին, որ դիմումատուն տանում է ծանր հղիություն (վիժեցման ռիսկերով), ուստի բժշկի ցուցումով խնդրում է վերադասին՝ իրեն վաղաժամ դեկրետ ուղարկել, իսկ գրավոր պահանջը աշխատակցուհին հիմնավորել է հղիությունը հսկող մանկաբարձ-գինոկոլոգի մասնգիտական եզրակացությամբ: Տիգրան Գալստյանը առնվազն հղի կնոջ դիմումը հաստատելու փոխարեն մակագրել է այսպես՝ «ՄՆԱԼ ԶԵՌՆՊԱՀ»:

Հիմա հաջորդ աբսուրդը՝

Ուշադրություն. պարոն Գալստյանը հղի կնոջ դիմումը մակագրել է պաշտոնական ընթացակարգով՝ այսինքն՝ «Մայլբերի» համակարգի միջոցով: Իսկ սա նշանակում է, որ Տիգրան Գալստյանի անադեկվատ արձագանքը նվազագույնը պետք է նկատեին Կառավարությունում եւ պահանջեին դիմումի հետկանչ ու վերաձեւակերպում: Բայց ծիծաղելի մակագրությամբ դիմումը այդպես էլ մնացել է անփոփոխ:

Զեռնպահ մնալու հրահանգից հետո կինն իհարկե ընկնում է ցայտնոտի մեջ, քանի որ ՁԵՌՆՊԱՀ բառն ինքնին ո՛չ մերժում է ենթադրում, ո՛չ հաստատում:

Ուստի իր հետագա քայլերը որոշելու համար կինը դիմում է գինեկոլոգին, նա էլ իր հերթին, պաշտոնյայի արձագանքից տարակուսած, պայման է դնում պացիենտի առաջ՝ հետեւել բացառապես իր մասնագիտական ցուցումներին եւ չգնալ աշխատանքի՝ այդպիսով չվտանգելով թե՛ պտղի եւ թե իր կյանքը:

Բժշկուհու հաջորդ պայմանը հնչել է մոտավորապես այսպես՝ եթե ԱԺ աշխատակազմի ղեկավարը իր աբսուրդային ձեւակերպումից հետո կհամարձակվի բացականեր հաշվել եւ աշխատանքից ազատման հրաման արձակել, ապա ինքը՝ բժշկուհին, պատրաստակամություն է հայտնել անձամբ զբաղվել հղի կնոջ աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ:

Ասել է՝ ընտրիր՝ կա՛մ գնում ես աշխատանքի եւ ռիսկի ես ենթարկում քո առղջությունն ու պտղի լինելությունը՝ ղեկավարիդ անձնական պատասխանատվության գնով, կամ մնում ես տանը՝ աշխատանքը կորցնելու գնով:

Yerevan.Today-ի աղբյուրը հայտնում է, որ հղին ընթացիկ շաբաթվա սկզբից դադարել է աշխատանքի ներկայանալ։

Հ.Գ. Սույն «արկածախնդիր» պաշտոնյային չճանաչողներին տեղեկացնենք, որ Տիգրան Գալստյանը պետական համակարգ է «բերվել» սանտեխնիկայի եւ կերամիկայի «Իդեալ» խանութների ցանցից։

Նրա կարիերայի վերելքը սկիզբ է առել 2002թվականին՝ սկզբում որպես խանութպան, ապա աստիճանաբար 16 տարիներին նա հաջողել է հասնել աշխատակազմի ղեկավարի պաշտոնին: Հիշարժան է Տիգրան Գալստյանի նշանակման ժամկետները. «Իդեալ»-ում վաստակաշատ աշխատողը պետական բարձրաստիճան պաշտոնյա դարձավ Արարատ Միրզոյանի ձեռամբ։ Այո, Արարատ Միրզոյանի կադրային կողմնորոշումը խիստ ուշագրավ է։ Խանութպանին Միրզոյանը դարձրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար նույն ժամանակ, երբ Մարզահամերգային համալիրի տնօրեն, ապա ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ դարձրեց «Անի» հյուրանոցի ավտոբուսավար Սամվել Մելիքսեթյանին։

«Իդեալ»-ի մենեջեր Տիգրան Գալստյանի աղմկոտ նշանակումից ավելի շատ մամուլն արծարծեց նրա տեղակալը դարձած ավտոբուսավար Սավել Մելիքսեթյանի նշանակումը՝ բարձր պաշտոնին: Մամուլում ակտիվ տիրաժավորվում էր «Արձագանք» խմբի Եղիշե Պետրոսյանի բմութագրումը․ ասել էր՝ նա Արարատ Միրզոյանի քայլարշավի զրուցընկերն է:

«Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, այդքան բան»,-գրում էր մամուլը:

դիտվել է 3085 անգամ
Լրահոս
Իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Մայր Աթոռ ՇՏԱՊ․ «Մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին՝ Հանրապետության հրապարակ»․ Բագրատ Սրբազանի պաշտոնական կոչը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Ի տարբերություն մի շարք երկրների՝ Հայաստանյայց Եկեղեցին հարկեր վճարում է. Մովսես քահանա Սահակյան Ոչ մի դավաճան իր մահով չի գնացել. Գորիսի հոգևոր հովիվ․ News.am ԱԼփ Վելիկոլեպնայա, քեզ ե՞րբ են վերջին անգամ "генеральная уборка"-ի ենթարկել... Իրանում hnւղարկավորեցին նախագահին և արտգործնախարարին Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլի խոզանոցը (լուսանկար) Այո', կա նման բան, բայց ախոռում կամ հյուրատնում մոմ են վառում հենց Նիկոլի ընտրազանգվածը` մեծ մասամբ անգրագետ և թերուս... Քիչ առաջ իր բնակարանից ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին․ Ռուբեն Մելիքյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Սրեբրենիցայում ցեղասպանության մասին բանաձևը Խեղճ Արշակունիներ․․․Խեղճ Պապ․․․ Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին այցելել է Երասխ Մենք երկրորդ անգամ քրիստոնեություն ենք ընդունելու և դա լինելու է այս մոտ օրերի ընթացքում. Պողոսյան Մարդու որդին խաչի մատերիալից էր խոսում, որից վախենում է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Բագրատ Սրբազանին կարելի ա շնորհակալ լինել գոնե նրա համար, որ տեսնում ես քպ-ականների պանիկան Նորին կայսերական գերազանցություն, Արքայից արքա, Օվկիանոսների, Երկրի և երկնքի տիրակալը Նիկոլ Փաշինյանին «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը «Գիտությունն ու կրոնը հակասության մեջ չեն»․ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Երևան-Իջևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ողբերգություն. Կիրանց, մարդիկ քանդում և այրում են իրենց գույքը, որը Նիկոլը նվիրում է թուրքերին (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am