Այսօր չի վճարվել ՄՈԲ ռեսուրսի մոտավորապես 3-4 տոկոսը. ՊՆ նախարար (video)
Այսօր չի վճարվել ՄՈԲ ռեսուրսի մոտավորապես 3-4 տոկոսը միայն: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, չվճարման պատճառն այն է, որ նրանք չեն ներկայացրել անձնական տվյալները, եւ երկրորդը նրանք են, որոնք դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ եւ զորամաս չի հասել:
Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նաեւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից վճարումներ ստացողներին: Նրա խոսքով, կառավարությունը որոշել է յուրաքանչյուր վիրովորվածի, որը չունի հաշմանդամության 2-րդ եւ 3-րդ կարգ, վճարել 500-հազարական դրամ:
