Հարևան Իրանը Մոսկվայից թուրքական սպառնալիքի մասին է խոսում

Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Ռուսաստանի ջանքերը, սակայն տարածաշրջանում սպառնալիքները նախկինի պես պահպանվում են, հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայում:

«Այդ հակամարտության շարունակումը կարող էր խնդիրներ ստեղծել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք գոհ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել այդ պատերազմը կանգնեցնելու համար: Սակայն կարծում եմ, որ դեռ կան սպառնալիքներ: Նկատի ունեմ, որ պետք է կանխել այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը»,-ասել է նա՝ հստակեցնել. «Նկատի ունեմ, որ անհրաժեշտ է խոչընդոտել ահաբեկչական ուժերի ներկայությանը տարածաշրջանում»:

Իրանցի պաշտոնյան, որը երկօրյա այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, նրա կողմից նման հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիայի գործողությունները մեր տարածաշրջանում կասկածի տակ են դնում խաղաղության հաստատումը՝ կոնկրետ ահաբեկչական ուժերի ներկայությամբ, որոնք պատերազմից հետո չեն հեռացել տարածաշրջանից, չնայած այն փաստին, որ Ռուսաստանն էլ արդեն որերորդ բարձրաձայնում է այդ մասին:

Իսկ ինչով է զբաղված Թուրքիան... Նա մտադիր է ամեն ոլորտում էլ ավելի ամրանալ:
Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը նախատեսում է պատճենել ռուսական С-400 ՀՕՊ համակարգը՝ սեփական արտադրություն սկսելու համար: Անկարայում նման որոշում են կայացրել տվյալ զենքի տեխնոլոգիաները տրամադրելու հարցում Ռուսաստանից մերժում ստանալուց հետո:

Ընդ որում, Վաշինգտոնը հրաժարվել է չեղարկել C-400 համակարգեր ձեռք բերելու պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները և այս երկիրը վերադարձնել F-35 կործանիչների ծրագրին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիան ծրագրում է ռուսական С-400 «Տրիումֆ»-ի բազայի վրա ստեղծել սեփական ՀՕՊ համակարգերը:

Ավելի վաղ Թուրքիան փորձել էր պատճենել չինական տեխնոլոգիաները, որից հետո Պեկինը հայտարարել էր արդյունաբերական և ռազմական ցանկացած ոլորտում Թուրքիայի հետ փոխգործակցության ամբողջական դադարեցման մասին:
Ըստ avia.pro-ի, ռուսական համալիրները լավ պաշտպանված են կողմնակի միջամտությունից: Դրանց ապամոնտաժումը կարող է հանգեցնել այն բանին, որ այդ ՀՕՊ համակարգերը կորցնեն իրենց հնարավորությունները և այլևս պիտանի չլինեն հետագա շահագործման համար: Բայց լավ մասնագետները կարող են պատճենել C-400-ի որոշ առանձնահատկություններ:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Թուրքիան մտադիր է սեփական արտադրության հրթիռն արձակել դեպի Լուսին մինչև 2023 թվականը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանը նշել է, որ թուրքական հրթիռի վայրէջքը Լուսնի վրա պետք է իրականացվի հանրապետության հարյուրամյակին ընդառաջ, որը նշվելու է 2023 թվականի վերջին: Բացի այդ, ըստ նախագահի, Թուրքիան նախատեսում է կառուցել իր սեփական տիեզերակայանը`միջազգային մասնակցությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1981 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am