«Գնում եմ Քոչարյանին դիմեմ... արդեն հերիք ա, զզվել ենք էս պետությունից». անհետ կորածի ծնող (video)
Էջմիածնի N զորամասից 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած 40 զինծառայողների հարազատներն էլ այսօր հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ: Հարազատները ցանկանում էին հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպանին և որպես հայտարարությունը ստորագրած երրորդ երկրի ներկայացուցիչ՝ նրան հանձնել իրենց երեխաների անուններով ծրարը:
