Փաշինյանի թիմը նորից «գազ» է տալիս

Իշխող ուսապարկերը վերջին երկու օրերին կրկին վերադարձել են նախկին դիրքերին, մուննաթ են գալիս, հոխորտում ընդդիմադիրների վրա, մեծ-մեծ փրթում, ասես իրենք չէին նոյեմբերի 9-ից հետո բերանները ջուր առել ու սպասում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Բայց վերջինս չի գնում ու չի էլ պատրաստվում արտահերթ ընտրություններ անել, այս հանգամանքից անչափ ոգեւորվել են իմքայլական ուսապարկերը, իրենց թվում է, թե հանրությունը լրջով հավատացել է, թե իբր արտահերթ ընտրություններ չանցկացնելու որոշումն իրենք են ընդունել, որ իրենք՝ պատգամավոր կոչվող կոճակ սեղմողները, այդքան կան, որ իրենց կարող են թույլ տալ ինչ որ բան անել, առավել եւս որոշում ընդունել: Այս մարդկանց թվում է, որ հանրությունը չգիտի, որ իրենց փոխարեն Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչ որոշում, դիցուք իրենք սոված են, թե ծարավ, զուգարան են ուզում, թե պարզապես փորացավ ունեն: Չէ որ Նիկոլ Փաշինյանը խոսնակի շուրթերով բոլորովին վերջերս խոստովանեց, որ այստեղ հավաքված են իրենցից զրո ներկայացնող մարդիկ, ու եթե Նիկոլ Փաշինյանի ուսապարկը լիներ Իմ Քայլի ցուցակում, ուսապարկն էլ կդառնար պատգամավոր:

Դե, ինչ այս հայտարարությունից հետո կանգնել լուրջ-լուրջ դեմքով ելույթ ունենալ խորհրդարանի թիվ մեկ ամբիոնից, կամ առհասարակ շարունակել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը, կնշանակի համաձայնել Փաշինյանի հետ: Եւ այդուհանդերձ, իմքայլականները վերադարձել են նախկին ամբարտավան տոնին, իսկ դա նշանակում է ոչ միայն ծաղրել ընդդիմությանը, այլեւ հանրությանն ասել, որ ինչ արել ենք, լավ ենք արել, մարսելու ենք ու շարունակելու նոր ցեղասպանությունը: Պատկերացնում եք, մի իշխանություն, ով ընդամենը երկու ամիս առաջ 44 օրվա ընթացքում հանձնեց մեր հայրենիքի զգալի մասը, ավելի քան 5 հազար երիտասարդ կյանքեր զոհեց, հազարավոր հաշմանդամներ, տնազուրկներ, եւ որոշ տեղեկություններով՝ մի քանի հարյուր հոգի էլ գերի է թողել թշնամու մոտ, այսօր ԱԺ ամբիոնից կարող է հոխորտալ ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա, ով ասում էր, որ իշխանությունը ոչինչ չի անում, որ գերիների հարցով զբաղվում է ընդամենը <գալոչկայի> համար, որ ռազմագերիների ծնողներից շատերը, հավատալով այն տեղեկությանը, որ իրենց որդիներն Արցախի հարավային հատվածից անցել են Իրան, անցել են Իրանի հատված:

«Մի քանի ծնողներ գնացել են Իրան, Թավրիզ, հանդիպել են մեր սրբազանի հետ և փորձել են կառչել գոնե այդ վերջին հույսից»,- ասաց Զոհրաբյանը խոցելով Իմ Քայլից վաղարշակ Հակոբյանի չեղած ինքնասիրությունը: Նա վիրավոր գազանի նման ուղղակի մռնչում էր ամբիոնի մոտ: «Ինչպե՞ս կարելի է նման արտահայտություն անել՝ սիրես էդ մարդուն, չսիրես էդ մարդուն, սիրես էդ ղեկավարին կամ իշխանության նեկայացուցչին, կամ չէ, գաս ասես՝ իշխանությունը գերիների հարցով զբաղվում է գալչկայի համա՞ր: Չեմ հասկանում՝ էս ո՞ւր ենք մենք հասել, 2 ամսից ավելի մենք լռում ենք, չենք ուզում այս պրոցեսը տանենք լարվածության, բայց էս ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը, ո՞վ է ձեզ իրավունք տվել նման բան ասել»,- բառի բուն իմաստով գոռում էր նա:

Մինչեւ պատգամավորը, հեռախոսի բուդկա աշխատեցնող սույն երիտասարդը, լավ կլիներ պատասխաներ՝ ինչպես կարելի է ծաղկուն Արցախը հանձնել թուրքին, զոհել մեր երիտասարդներին, իսկ հիմա Սյունիքը թողնել բախտի քմհաճույքին, երբ ինչպես Նաիրա Զոհրաբյանն ասաց ադրբեջանցի զինվորականները GPS-ը գրկած Սյունիքը ոնց ուզում, ձևում են…
«Մեր հարգելի գործընկեր Միքայել Մելքումյանն ասում է՝ ձեզ վրա հույս դնել չի լինի: Հարգելի՛ գործըկերներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ձեզ վրա հույս դնել չի լինի, էս ժողովուրդը դա շատ լավ գիտի, դրա համար էլ 70 տոկոս մեզ ձայն է տվել, դրա համար էլ հիմա ասում է՝ մի գնացեք արտահերթ ընտրությունների, որովհետև այդ ընդդիմության վրա հույս դնել չի լինելու»,- շարունակեց նա:  Ողբամ մեզ, որ դուք պետք է լինեք այս ժողովրդի հույսը: Իսկ հիմա ով խոսի, դուք լռեք ժողովրդից ու իր վստահությունից: Նիկոլ Փաշինյանը չկարողացավ անգամ Գորիս մեկնել, դուք եկել ու մեզ համոզում եք, թե հանրային պահանջ չկա: Այդ երբ ու ինչպես ստուգեցիք այդ պահանջը, եթե Նիկոլ Փաշինյանն այլեւս իզորու չէ տասը հոգու կողքով անցնել եւ ոստիկանական ջոկատները չեզոքացնում են քաղաքացիներին այն վայրից, որտեղով պետք է անցնի Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ԲՀԿ-ական Արման Աբովյանն ասաց, այս մարդիկ իրենց համար զուգահեռ իրականություն են ստեղծել: 
«Հասկանում եմ, որ ապրելը զուգահեռ իրականության մեջ հետաքրքիր է, քանի որ կարելի է շատ բան չտեսնել, բայց երբ այս ամբիոնից խոսվում է համախմբման կոչի մասին, ես ուզում եմ հարցնել ինչի՞ շուրջ, որ ձեր իշխանության օրոք Շուշին Շուշա են անվանո՞ւմ, որ ձեր իշխանության օրոք Արցախի 75 տոկոսը թուրքի ձեռքն է, թե որ հարավ գնացող ճանապարհը փաստացի վերահսկում են ադրբեջանցիները. և որքան էլ պատմեք, որ սահմանագիծ չէ, փաստը մնում է փաստ՝ թուրք զինվորը հայկական հողը վերահսկում է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի աղանդի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, կարծում ենք՝ չարժե անդրադառնալ, նրա ելույթները հոգեբանական լուրջ վերլուծությունների կարիք են զգում: Մի մարդ, ով հիմա էլ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ամենաբարձր ռեյտինգն ունի եւ ուրախությամբ հայտնում, որ այս իրավիճակից իրենց քայլը դուրս եկավ 3-4 պատգամավորի կորստով ընդամենը, կարելի է ասել հոգեբանի այցելությամբ չպետք է սահմանափակվի: Մի բան փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը իր ուսապարկերին զլել գցել է ասպարեզ՝ թերեւս իրեն հնարավորինս շատ մեղսակիցներ դարձնելու նպատակով, որ վաղը իրեն չհանձնեն դատաստանի՝ զգուշանալով, որ դրանից հետո մեղադրյալի աթոռն իրենց է սպասելու:

Անի Սահակյան

դիտվել է 3211 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am