Գրողի ծոցը պետական պարտքը․ տղաները պետք է լավ ապրեն՝ պրեմիա ստանան, սելֆի անեն, լայվ մտնեն

 


Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ պետությունը ստիպված է արտքաին պարտքը մեծացնել, որպեսզի կարողանա աշխատավարձ ու թոշակ վճարել. «Եթե առաջարկում են պարտք չվերցնել, ապա նաև պետք է ցույց տալ այն ճանապարհը, թե ինչպե՞ս պետական բյուջերի ծախսերը կատարենք, ինչի՞ հաշվին աշխատավարձ վճարենք, մարդկանց թոշակ տանք։ Մենք տարբեր ծրագրեր և աջակցություններ ենք ցուցաբերել տարբեր ոլորտների, և այդ պայմաններում բյուջեն ունի դեֆիցիտ»,- հայտարարել է Թունյանը:
Պատգամավորը սակայն չի մանրամասնել, թե մինչև երբ կարող է պետությունը պարտքով փող վերցնել, որ աշխատավարձ ու թոշակ վճարի։ Նաև մոռացել է նշել, որ այդ նույն պարտքով վերցված փողերով
Նիկոլ Փաշինյանն ամեն ամիս շարունակում է պարգևատրումներ բաժանել յուրայիններին։ Այլ կերպ ասած՝ պետությունը դեֆիցիտը փակելու անվան տակ պարտքով փող է վերցնում, որ կարողանա պերմիաներ տալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարգևատրումները պետք է դիտարկել որպես աշխատավարձի բաղադրիչ, հետևաբար դրանք որպես պարտադիր վճար չեն կարող չտրվել։ Այնուամենայնիվ սակայն, կյանքը ցույց է տալիս, որ պրեմիաները պետական համակարգում հավասար չեն բաշխվում․ կան մարդիկ, ովքեր ստանում են աշխատավարձի 30 տոկոսի չափով, կան նաև ամեն ամիս կրկնակի ստացողներ, ինչպես նաև կան տարվա մեջ ընդամենը մեկ կամ լավագույն դեպքում երկու անգամ պարգևատրվողներ։ Հետևաբար օրենքով պարգևատրումների եթե ոչ ամբողջական ֆոնդը, ապա դրա մի զգալի հատվածն հաստատպես պարտադիր վճար չէ և պետությունը կարող է դրանից հրաժարվել՝ հաշվի առնելով, որ այդ պրեմիաների վճարման ճանապարհը պետական պարտքի ավելացումն է։
Ի դեպ, Երևանի քաղաքային բյուջեում քաղաքապետարանի աշխատակիցների համար 2021թ․ նախատեսված է 1 մլրդ դրամի պարգևատրման ֆոնդ։
Իսկ պետական բյուջեում, չնայած հետպատերազմական ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին, պարգևատրման ֆոնդը ոչ թե կրճատվել է, այլ մոտ 22 տոկոսով աճել։

Միայն Պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականի ընթացքում իր աշխատակիցներին 6 մլրդ 820 մլն դրամի պարգևավճար է հատկացվել, որը համարժեք է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլարի։ Որպես կանոն բյուջեում պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը։ Դա վերաբերում է պետական կառավարման ողջ համակարգի աշխատակիցներին և ղակավար պաշտոնյաներին՝ ներառյալ կառավարությունը, նախարարությունները, Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները, ինչպես նաև կառավարությանն առընթեր կոմիտեներն ու այլ մարմինները:
Եթե հարցին մոտենանք այս համտեքստով, ապա կստացվիմ որ ՊԵԿ-ի աշխատավարձի ֆոնդը աստղաբաշխական թիվ է։ Իրականում սակայն ՊԵԿ-ում պրեմիաները բարձր են, այնքան, որ գրեթե համեմատելի են պետական համակարգի պարգևատրմանամբողջ ֆոնդի մոտ 50 տոկոսին;
Երբ ԱԺ-ն քննարկում էր 2021 թվականի բյուջեն,
«Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանի և ֆինանսաների նախարար Ատոմ Ջանջուղազյանի միջև հետաքրքիր երկխոսություն ծավալվեց։
Արտակ Մանուկյանը, անդրադառնալով պետական համակարգում պարգևավճարներին՝ հարց ուղղեց Ջանջուղազյանին, հընթացս նաև ներկայացնելով վիճակագրություն: Այսպես՝ պետական համակարգում 2019-ին աշխատանքի վարձատրությունը փաստացի կազմել է 84.6 մլրդ դրամ, 2020-ին՝ 87 մլրդ դրամ, իսկ 2021-ի բյուջեով նախատեսված է 89 մլրդ դրամ: Այսինքն` աճը 2.8 տոկոս է կազմում: Պարգևավճարները 2019-ին կազմել են 13.4 մլրդ, 2020-ին՝ 15.4, 2021-ին նախատեսված է 18.8 մլրդ: Այստեղ առկա 21.7 տոկոս աճը պայմանավորված է հարկային և մաքսային աշխատողների պարգևատրման ֆոնդերը պետական բյուջեում ներառելու հանգամանքով։ Նախկինում ՊԵԿ-ի և հարկայինի աշխատակիցները պարգևատրվում էին ինչպես պետական բյուջեի, այնպես էլ արտաբյուջեատյին միջոցների հաշվին։ 2021-ին ամբողջ պարգևավճարը նախատեսված է բացառապես պետական բյուջեի հաշվին, քանի որ դեռ 2019-ին արտաբյուջետային հաշվիների գործունեությունը դադարեցնելու որոշում էր կայացվել:
Վիճակն այնքան ողբալի է, որ կառավարությունը բոլոր տեսակի արտաբյուջեները որոշել է լցնել բյուջե։ Վերջերս որոշում կայացվեց բյուջե մտցնել անգամ կրթական և մշակութային ՊՈԱԿ-ների տարածքների վարձակալության դիմաց գանձվող գումարները, որոնք տարիներ շարունակ տնօրինվել են նշված հաստատությունների կողմից, որպես արտաբյուջեներ և օգտագործվել զարգացման կամ առաջնային խնդիրների լուծման համար։
Անգամ այս կարգի բյուջետային ռեյդի պայմաններում պարգևատրումները սրբորեն պահվել են։ Գրողի ծոցը պետական պարտքի աճը․ քանի իշխանություն ունեն, տղաները պետք է լավ ապրեն՝ պրեմիա ստանան, սելֆի անեն, լայվ մտնեն։

Իսկ դու՞, Պողո՛ս, դու ո՞նց ես։


Հայկ Դավթյան

դիտվել է 2256 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am