Արցախի «նիկոլը»՝ աղետի համապատասխանատուն, դեռ ինչ-որ «չուզողներ» է որոնում ու մուննաթ գալիս

Արցախի «նիկոլը»՝ ինքզինքը նախագահ համարող Արայիկ Հարությունյանը, վերջերս ինչ-որ շատ է ակտիվացել: Նախօրեին էլ մի երկար-բարակ հայտարարություն էր տարածել, թե՝ «վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից...»

Թեպետ, ինչո՞ւ չակտիվանա Արայիկ Հարությունյանը՝ Արցախի մնացորդների կամ ավերակների նախագահը: Ավերակներ, որոնց «ստեղծման» գործում իր դերն ու ներդրումը բավականին մեծ են: Նա, ի՞նչ է, պատասխանատվությա՞ն է ենթարկվել իր այդ «ներդրման» համար: Ոչ: Ուստի ակտիվացել է:

Մեկը, որ 10-11 տարի շարունակ գործնականում եղել է Արցախի վարչապետը, բայց այդքանից հետո դեռ մի բան էլ «նախկինների» վրա է փորձում պատասխանատվություն բարդել, թերևս կարծելով, որ Արցախի 70-75 տոկոսը թշնամուն հանձնելուց բացի, նաև մարդկանց անհատական ու հասարակության կոլեկտիվ հիշողությունն է ամպուտացվել:

Բայց, կրկնենք, 2007-2018թթ․ պաշտոնավարումը դեռ մի կողմ: Ապշեցնում է ցինիզմի հասնող այն վստահությունը, որ մարդիկ արդեն սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցածն են մոռացել, դրանից անմիջապես առաջ նրա արած հայտարարություններն են մոռացել: Ջնջել են բոլորի հիշողությունն ու արժանապատվությունը, հասկանո՞ւմ եք:

Ոչինչ, բացարձակապես ոչինչ չի եղել: Ո՛չ հազարներով մեր զինվոր տղաներն են զոհվել, ո՛չ հազար-հազարներով վիրավորվել ու հաշմվել են, ո՛չ Հադրութն ենք կորցրել, ոչ էլ Շուշին է տրվել թուրքին, ո՛չ Քարվաճառը, ո՛չ Քաշաթաղը... Դա, է՜հ այնքան վաղուց է եղել, որ այդ ամենի հետ Արցախի մնացորդների վրա իրեն նախագահ համարող Արայիկ Հարությունյանը այդ ամենի հետ կապ չունի: Հասկանո՞ւմ եք, բացարձակապե՛ս ոչ մի կապ չունի: Անգամ կես միլիգրամ պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար: Ուստի կարող է առոք-փառոք շարունակել նախագահություն անել, գնալ «պռեզիձենտսկի օֆիս», որը թշնամին հեռատեսորեն չթիրախավորեց այս տարօրինակ պատերազմի ընթացքում, կարող է հաթաթաներ տալ, մուննաթ գալ այլոց վրա:

Եթե այդքան զոհերի արյան մեղքը վզներին, եթե այդքան կորուստներից, Արցախի Հանրապետությունը ավերակված բեկորի վերածելուց հետո նա արդեն երեք ամիս շարունակում է մնալ իր պաշտոնում ու բացարձակապես ոչ մեկը նրանից չի էլ փորձում պատասխան պահանջել այդ ամենի համար, հապա ինչո՞ւ չհոխորտա: Այդ հարցում արդեն ոչ Երևանի նիկոլն է մեղավոր, ոչ էլ Ստեփանակերտի «նիկոլը»: Մեղավորը, մեծ հաշվով մենք ենք, որ այդ աղետաբեր, ստահոդ, անպատասխանատու անձանց դեռ չենք հեռացրել:

Հա, ու ի՞նչ է ասում: Ասում է, թե՝ «...Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ»:

Արայիկ Հարությունյան, քեզանից ու նիկոլից մեծ չկամեցո՞ղ: Դուք, ուրեմն կամեցո՞ղն էիք ու այդ «կամեցողությա՞մբ» կործանման տարաք Արցախը, հետն էլ, գործնականում՝ Հայաստանի մնացյալ մասը, որ ՀՀ է կոչվում: Արայիկ Հարությունյան, դու չէիր հայտարարո՞ւմ, թե՝ «երկինքը պաշտպանված է»՝ ի հակառակ անցյալի և այլն, և այլն:

Ի դեպ, հիմա հաստատ Արցախի մնացորդների «օդը փակ» է․․․ ռուսական խաղաղապահների և նրանց գործընկեր թուրքական զինուժի «մոնիտորինգային» կենտրոնի կողմից...

Արայիկ Հարությունյան, դու չէի՞ր կամ քո գրասենյա՞կը չէր, որ կանխամտածված ստում էր, թե հրթիռահարված է հասցվել Գյանջայի ռազմական օդանավակայանին:

Լավ, ո՞ր մեկը հիշեցնենք: Դո՞ւ չէիր, որ հպաաաարտ ասուլիսներ էիր տալիս, միաժամանակ, ինչպես պարզվեց հրապարակված հայտնի ձայնագրությունից, բողոքում էիր, որ 10 օր է փաշինյանը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում...

Լավ, ո՞ր մեկը ասես, ո՞րը շրջանցես: Ու դուք այդքանից հետո մարդամե՞ջ եք ելնում:

Դուք այդքանից հետո ինչ-որ ակնարկնե՞ր եք անում ինչ-որ «ներքին թշնամիների» մասին: Այո, կան «ներքին թշնամիներ»: Եվ շատ լավ հայտնի է, թե ովքեր են ու ինչ շենքերում են նստած:

Թե բա՝ «պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց»: Շահարկո՞ղ եք փնտրում: Կանգնեք հայելու դիմաց, միգուցե կտեսնեք:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 522 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am