Փաշինյանը վայրագությունների է պատրաստ. նա սահմանապահ զորքերին բերում է, որ իր անվտանգությունը պահեն.Գևորգ Պետրոսյան (video)
Մենք շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության կամ որեւէ եղանակով վարչական լծակի տիրապետելու պայմաններում անիմաստ է ընտրությունների գնալը։ ԱյսօրԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Եթե Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է իրեն թույլ տալ ամենահասարակ առիթներով ուժային կառույցներին օգտագործել ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ՝ նա ինչ վայրագությունների հանձնարարություն է տալու ընտրությունների օրը, որ կարողանա իր իշխանությունն անմասնել։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշ մարդկանց վերջին մի քանի ելույթներից, կարծիքներից այնքան վախեցած է, որ, հավանաբար, ուժային կառույցներն օգտագործելու ունակությունը գիտակցելու պայմաններում էլ ինքը հասկացել է, որ իր հանրային վարկանիշն այնքան ցածր է, որ ուղղակի խուսափեց ընտրություններից»։
