Արմեն Սարգսյանի Մեծ Բրիտանիան՝ Ադրբեջանին թև ու թիկունք

«Սալամ Բաքի, Ազերբայջան», ադրբեջաներեն այս գրառմամբ Մեծ Բրիտանիայի եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթոնը ազդարարեց իր առաջին այցն Ադրբեջան, որտեղ նախատեսված են հանդիպումներ երկրի նախագահի և արտգործնախարարի հետ։

Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանի ղեկավարության հետ ի թիվս այլ հարցերի քննարկելու է նաև «ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը», մարդու իրավունքները և գենդերային խնդիրները։
«Ես անհամբերությամբ եմ սպասում նախագահ Ալիևի և նրա կառավարության հետ հանդիպումներին՝ քննարկելու հետագա համագործակցության ոլորտները»,- այցից առաջ հայտարարել է Ուենդի Մորթոնը։ Բրիտանացի պաշտոնյան այցի շրջանակներում մասնակցելու է նաև Բաքվի և Լոնդոնի միջև քաղաքական խորհրդակցությունների ամենամյա նիստին։

Ադրբեջան այցից առաջ՝ անցյալ ամիս, նախարար Մորթոնը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ նախարար Այվազյանը այդ զրույցի ընթացքում խոսել էր Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների խնդրի մասին։

Մորթոնի մեկնարկած այցի օրակարգում, համենայն դեպս ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ հարցին որևէ անդրադարձ չկա, հստակ չէ, արդյոք բրիտանացի պաշտոնյան մտադիր է մարդասիրական այդ խնդիրը բարձրացնել ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումներում։

Ինչպիսին են տարիներ շարունակ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Հարավային Կովկասի պետությունների հանդեպ: Առաջնահերթ են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ջերմ ու բարեկամական հարաբերությունները՝ հիմնված նավթագազային շահերի վրա:

Մեծ Բրիտանիան համարվում է Ադրբեջանում օտարերկրյա ամենախոշոր ներդրողներից մեկը: Այդ երկրում գործող բրիտանական ընկերությունների թիվը անցնում է հարյուրը։ Ադրբեջանական պետական նավթային ընկերության և բրիտանական British Petroleum-ի միջև ստորագրված համաձայնագրերից մեկին, որով կողմերը շահագործում են «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, Ադրբեջանում տվել են «Դարի պայմանագիր» անվանումը: Փաստաթղթի համաձայն՝ 2019 թվականից սկսած եվրոպական երկրներ մատակարարվող ադրբեջանական գազի տարեկան ծավալները պետք է հասնեն 10 միլիարդ խորանարդ մետրի:

Պաշտոնական Լոնդոնը, մասնավորապես, պատերազմից հետո բազմիցս պատրաստակամություն է հայտնել օգնել Ադրբեջանի իշխանություններին հետպատերազմյան խնդիրների լուծման հարցում։

Ադրբեջանում Թագավորության դեսպանը մեկն է այն օտարերկրյա դիվանագետներից, ով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում շնորհավորել է պաշտոնական Բաքվին հազարավոր մարդկանց կյանքեր խլած արյունալի պատերազմում հաղթելու կապակցությամբ։

Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարփը անցյալ շաբաթ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ մեկնել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ Ջաբրայիլ և Զանգելան։ «Այսօր ես գտնվում եմ օկուպացիայից ազատագրված տարածքներում: Սա Ջաբրայիլն է»,- Թվիթերում գրել էր բրիտանացի դիվանագետը։

Մեծ Բրիտանիայի եվրոպական հարևանության նախարարի Ադրբեջան այցի ուշադրության կենտրոնում, ինչպես հաղորդվում է, Ադրբեջանի կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցն է, որը Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել։ World Economic Forum-ի զեկույցի համաձայն` գենդերային անհավասարության ինդեքսում Ադրբեջանն աշխարհի 153 երկրների ցանկում զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը։ Իշխանությունները պնդում են, թե անում են հնարավորը` ֆեմիցիդի և բռնության դեպքերը կանխելու ուղղությամբ, սակայն միևնույն ժամանակ հրաժարվում ստորագրել խնդրի դեմ պայքարի միակ գործիքը համարվող «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» մասին Ստամբուլյան կոնվենցիան։

Կարո՞ղ էր Արմեն Սարգսյանի Մեծ Բրիտանիայի հետ պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Հայաստանի շահերից բխող ինչ-ինչ քայլեր ստանալ...
Ճիշտ հակառակը ստացվեց՝ թուրք-ադրբեջանական դաշինքը Մեծ Բրիտանիայի շահերին համահունչ ստացավ ամեն ինչ՝ Արմեն Սարգսյանի լուռ համաձայնությամբ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4388 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am