Հայաստանի անհասկանալի դերը դաշնակիցների ակումբում

Հիմնադրումից վեց տարի անց էլ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի հասել մինչ միության ձևավորումը եղած առանցքային ցուցանիշներին՝ անդամ երկրների միջև առևտուրը ավելի փոքր է, քան միության ստեղծումից առաջ էր, և ԵԱՏՄ-ի գոյության բոլոր վեց տարիներին այն երբեք չի գերազանցել 2014 թվականի ցուցանիշը։ Նույն արդյունքն ենք տեսնում միության արտաքին առևտրի մասով՝ այն ևս շարունակում է զիջել ԵԱՏՄ-ի ստեղծումից առաջ առկա ցուցանիշին. այստեղ էլ իրավիճակը չի փոխվել անցած վեց տարիներին՝ 2015-2020 թվականներին։

Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից ու Ղրղըզստանից բաղկացած միությունն, ինչպես հայտնի է, սկսեց գործել 2015-ի հունվարի 1-ից։ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցեց 2015-ի հունվարի 2-ին։ Ինչպես հայտնում է «Ազատությունը», այս պահին առկա են 2020թ. միայն առաջին 11 ամիսների տվյալները, ուստի դիտարկենք հունվար-նոյեմբեր ժամանակահատվածը։ Միության կառավարող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի համաձայն, եթե 2014-ի առաջին 11 ամիսներին անդամ պետությունների միջև առևտուրը կազմել է 56.4 միլիարդ դոլար, ապա 2015-ին՝ 41.8 միլիարդ, 2016-ին շարունակվեց անկումը՝ 38.6 միլիարդ էր, 2017-ին առևտուրն աճեց և դարձավ 49.5 միլիարդ դոլար, 2018-ին աճը շարունակվեց՝ հասավ 55.1 միլիարդ դոլարի, 2019-ի առաջին 11 ամիսներին փոխադարձ առևտուրը կազմեց 55.6 միլիարդ դոլար, և անցած տարի դարձյալ անկում՝ 49.2 միլիարդ դոլար կամ 2014-ի ցուցանիշից 12.7 տոկոսով պակաս։

Նման ցուցանիշների գլխավոր պատճառն, անշուշտ, անդամ երկրների, հատկապես առանցքային անդամի՝ Ռուսաստանի տնտեսության անմխիթարական վիճակն է։ Օրինակ, Համաշխարհային բանկի գնահատմամբ, նախորդ վեց տարիների՝ 2015-2020 թվականների ընթացքում ռուսաստանյան տնտեսությունն անկում է ապրել չորս տարի՝ 2015-ին, 2016-ին, 2019-ին, 2020-ին, և անցած տարվա արդյունքներով շարունակում է զիջել 2014-ի մակարդակին։

Ինչ վերաբերում է միության արտաքին առևտրին, ապա եթե 2014-ի հունվար-նոյեմբերին հինգ երկրների համախումբ արտաքին առևտուրը (ոչ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) կազմում էր 805 միլիարդ դոլար, ապա անցած տարվա առաջին 11 ամիսներին այն կազմել է 558.4 միլիարդ դոլար կամ 30.6 տոկոսով պակաս։

Չնայած նման ցուցանիշներին՝ Ռուսաստանի նախաձեռնած միության ղեկավարները շարունակում են հայտարարել ինտեգրացիայի հաջողված լինելու մասին, անգամ խոսում են փոխադարձ առևտրի աճից։ Այս թեմայով հաճախ արտահայտվում է հատկապես Ռուսաստանի նախագահը, օրինակ՝ անցած տարվա դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հեռավար գագաթնաժողովին։ «ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացները շարունակել են հաջող կերպով զարգանալ։ Այդ մասին է վկայում որոշումների, պայմանավորվածությունների ծանրակշիռ փաթեթը, որը ներկայացվել է հաստատման՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Վստահ եմ, որ դրանց իրականացումը կնպաստի առևտրում, ներդրումներում, ընդհանուր առմամբ՝ տնտեսությունում, ֆինանսներում, արդյունաբերությունում, էներգետիկայում և այլ՝ բոլոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Հայաստանի ներկայիս իշխանությունը ժամանակին դեմ էր ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Հիմա Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի դուր գա Պուտինին, ձեռք բերի նրա վստահությունը: Իսկ ինչ կարծիք ունի Փաշինյանն այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի դերի մասով, ի՞նչ առաջարկներով է նա հանդես գալիս, ի՞նչ նախաձեռնողականություն է նա ցուցաբերում՝ ՀՀ շահի տեսանկյունից:

Բելառուս, Ղազախստան և այլ երկրներ առավելապես Հայաստանի հակառակորդ պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեն շահավետ հարաբերություններ և հստակ պաշտպանում են այդ երկրներին, քան Հայաստանին: Այնպես որ, Հայաստանը դաշնակիցների շրջանում նույնքան անհասկանալի է, որքան երկկողմ հարաբերություններում օրինակ՝ Ռուսաստանի հետ:

Այժմ, Հայաստանի իշխանությունը կարծես, լծված է առավելապես, Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու գործընթացին:

Հունվարի 30-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:
Նա հայտնել է, որ ենթախմբերի ղեկավարներից մեկը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն է, մյուսը ՊԵԿ նախագահի տեղակալն է: «Երկու ենթախումբ է, մեկը զբաղվում է երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, իսկ մյուսը` փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով է զբաղվում»,-ասաց նա:

իշեցնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով Մոսկվայում հունվարի 30-ին կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1342 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am