Արայիկ Հարությունյանի վատ երազը

Վերջին օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ աննախադեպ ակտիվացում է նկատվում, կարելի է ասել՝ Հարությունյանը կապկում է Նիկոլ Փաշինյանին, ու նրա չինական պատենդն է հիշեցնում՝ սկսած պատերազմի պարտության իր կրուտիտներով, վերջացրած իր հերքումներով, որոնց արանքներում էլ իբր փորձում է վիրավորել որոշ մարդկանց:
Արցախի բանակն ու ԱԳՆ-ն կազմալուծելու, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից հրաժարվելու, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեղադրելու մասին լուրերը ցնդաբանություն են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«․․․Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց: Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ»,- գրել է Հարությունյանը:
Իհարկե, տա Աստված, որ այդ լուրերը ի տարբերություն մյուսների, իրականություն չդառնան, սակայն դրանք ցնդդաբանություն է որակում մի մարդ, ում խոսքը մարդիկ պարզապես լուրջ չեն կարող ընդունել մի պարզ պատճառով, որ սա 44 օրյա պատերազմի ստի ու կեղծիքի քարոզչության գլխավոր դերակատարներից է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հետ միասին:
Այս մարդն այսօր բոլորին խրատներ է տալիս՝ասելով «Բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին», այն պարագայում, երբ 44 օր շարունակ «հաղթում ենք» կարգախոսով Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկնոջ հետ մանիպուլացրել է հասարակությանը ու հետո գնացել է կապիտուլյացիայի։ Այլ խոսքով, նույնիսկ բովանդակային առումով՝ Հարությունյանի խոսքը հավատ չի ներշնչում։
ԼՂ նախագահի աթոռը զբաղեցնող սույն պաշտոնյան մինչեւ Կարմիր Շուկայի հարցին հասնելը նախ լավ կանի պատասխանի՝ ինչու էին պատերազմի այդ օրերին իրենք ստում, լավ կանի պատասխանի՝ ինչու էր Աննա Հակոբյանը հայտնվել հրամանատարական բունկերում եւ Սամվել Բաբայանի հետ պատերազմը տանում էր պարտության: Պետք է պատասխանի՝ ինչպես ստացվեց, որ Ջալալ Հարությունյանի մեքենան պայթեցվեց, երբ իր ցուցմունքում եւ հարցազրույցում Հարությունյանը պնդել է, որ պահվել է անվտանգության կանոնները եւ հակառակորդը չէր կարող իրեն տեղորոշել, նա պետք է պատասխանի՝ ինչու պատերազմի երրորդ օրը դադարեցվեց զորահամալրումը, ինչու է լռել, երբ Փաշինյանը հրաժարվել է օգնություն ուղարկել Արցախ: Ինչ որ պահի ձայնագրության արտահոսք եղավ, որը հաստատեց այդ մասին, բայց հավանաբար դա այն ժամանակ էր, երբ Արայիկ Հարությունյանը մտածում էր, որ Փաշինյանի օրերը հաշված են եւ իրեն փորձում էր մաքրել կատարված դավաճանությունից: Պետք է պատասխանի՝ ինչպես թշնամին հասավ Շուշի, ով է Շուշիի բերդ ճանապարհ բացել, Արայիկ Հարությունյանը պետք է , ի վերջո, ասի, ինչու պատերազմից ամիսներ առաջ վաճառեց իր հեկտարները, որոնք այժմ անցել են թշնամու վերահսկողության ներքո: Եւ վերջապես, մարդ, ով պատերազմից երկու ամիս առաջ հայտարարում էր, թե Ստեփանակերտի, Արցախի օդը պաշտպանված է ի տարբերություն 2016-ի, մինչդեռ պատերազմին պարզ դարձավ, թե որքան անպաշտպան էր, այսօր բարոյական իրավունք ունի՞ ինչ որ բան ցնդաբանություն որակել: Իհարկե՝ ոչ: Պարզապես ըստ ամենայնի նա աննախադեպ ոգեւորվել է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում արտահերթ ընտրության գնալ եւ ինքն էլ Արցախում է նման կերպ փորձում ամրապնդել իր իշխանությունը: Սակայն ընտրության չգնալը միայն ճանապարհ է բացում հարցերը հակասահմանադրական ճանապարհով լուծելուն, ուստի Արայիկ Հարությունյանն էլ պետք է ոչ թե վատ երազների ու երազանքների մեջ ընկնի, այլ պատրաստ նույն ճակատագրին:

Անի Սահակյան

դիտվել է 2948 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am