Հերթական բլեֆն ու իշխանությունների տեսլականը՝ «բան էր՝ ստացվեց, եկեք մոռանանք ու գնանք առաջ»

«Փաստը» գրում է. «Ժամանակը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձգտում է խուսափել անխուսափելի պատասխանատվությունից և ինչքան հնարավոր է ժամանակ շահել իր պաշտոնավարումը երկարաձգելու համար։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնելով հանրային հուզումները և դժգոհությունների կուտակումը, արդեն նոյեմբերի 18-ին Փաշինյանը ներկայացրեց իր անելիքների ճանապարհային քարտեզը, որում նշում էր առաջիկա վեց ամսվա համար իր կառավարության առաջնահերթությունների մասին։ Ըստ ներկայացրած ճանապարհային քարտեզի տրամաբանության, 2021 թվականի հունիսին Փաշինյանը պետք է հանդես գար դրա իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով՝ պետք է որոշում կայացվեր հետագա անելիքների վերաբերյալ:


Ըստ էության, սա ենթադրում էր, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում արտահերթ քաղաքական զարգացումներ չեն լինելու, բայց հաշվի առնելով ընդդիմության պայքարն ու կառավարության հրաժարականը պահանջող շրջանակների ստվարացումը՝ անցած տարվա դեկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Բայց այս առաջարկն ավելի շատ բլեֆի էր նման։ Ի սկզբանե պարզ էր, որ այն մնալու է օդից կախված, քանի որ ընդդիմությունը ձախողված իշխանությունների հետ քննարկումների ոչինչ չունի, և ընդդիմադիր ուժերի պահանջը հստակ էր, այն է՝ կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, իսկ որոշ ժամանակ անց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Բայց եթե նույնիսկ ընդդիմադիր ուժերը քննարկումների չեն գալիս, ապա իշխանությունները այդ դեպքում անգամ կարող էին առաջ տանել արտահերթ ընտրությունների օրակարգը, որը հանգուցալուծում կտա ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Այս հարցում իշխանություններն արդեն հույս ունեին, թե ընդդիմադիր հիմնական ուժերը կբոյկոտեն և չեն մասնակցի ընտրություններին, իսկ իրենք կարող են կեղծ ընդդիմադիր կուսակցություններին առաջին պլան բերել և ընտրություններին լեգիտիմ տեսք հաղորդել, հետո էլ հայտարարել, թե ընդդիմությունը վստահ չէր իր հաղթանակի մեջ, դրա համար էլ չմասնակցեց ընտրություններին։ Հենց այդ նպատակով է, որ վերջին շրջանում իշխանության ներսում քննարկվում էր խորհրդարանի լուծարման եղանակով արտահերթ ընտրությունների անցկացման տարբերակը, որը պետք է Փաշինյանին հնարավորություն տար պաշտոնավարել մինչև ընտրություններ։


Բայց իշխանությունների խաղաքարտերը խառնվեցին իրար, երբ ընդդիմության դաշտից ազդակներ հղվեցին արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ընտրություններ լինելու դեպքում դրանց մասնակցելու ու «կրելու» է։ Այս հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց իշխող «Իմ քայլը» խմբակցությունը շտապեց օրակարգից հանել արտահերթ ընտրությունների թեման՝ պատճառաբանելով, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում էլ պահանջ չկա։ Սակայն այստեղ էլ է Նիկոլ Փաշինյանը դիմում մանիպուլյացիայի: Նախ՝ ընդդիմադիր որևէ ուժ երբեք դեմ չի եղել արտահերթ ընտրություններին, «քայլողների» այս պնդումը, իրենց իսկ խոսքերով ասած, «լկտի սուտ» է:

Ընդդիմադիր ուժերը պարզ հասկացրել են՝ Նիկոլի հետ քննարկելու բան չունեն, արտահերթ ընտրություն անպայման պետք է լինի, բայց Նիկոլի հրաժարականից հետո. նա չի կարող և չպետք է ընտրություն անցկացնի: Ինչ վերաբերում է հասարակության լայն շերտերի պահանջին, ապա ստացվում է, որ իշխանությունները փորձում են շահարկել այն պահը, որ փողոցում կրիտիկական զանգված չկա, սակայն այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ գործիքով են չափել՝ հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ։ Եթե իշխանությունները կարծում են, թե երկրում քաղաքական փոփոխությունների ցուցիչը միայն փողոցում հավաքված մարդկանց քանակն է, ապա սխալվում են, քանի որ պարտադիր պայման չէ, որ բոլորը փողոց դուրս գան, որից հետո միայն հասկացվի, թե կառավարության հրաժարականն են պահանջում կամ արտահերթ ընտրություններ են ցանկանում։

Ու վերստին պարզ է դառնում իշխանությունների նպատակը, այն է՝ ինչքան հնարավոր է ժամանակ շահել և մոռացության տալ տեղի ունեցածը, այսինքն՝ Նիկոլն ու թիմակիցները պարզապես ասում են՝ «լավ, ինչ եղել, եղել է, բան էր՝ ստացվեց, եկեք մոռանանք ու գնանք առաջ»: Ի դեպ, այդ ճանապարհին բացառված չէ, որ արտահերթ ընտրությունների թեմայի բլեֆը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնեն, այս անգամ արդեն Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի ժամկետի ավարտին։ Եթե, իհարկե, մինչ այդ մնան իշխանության: Եթե.․․»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 735 անգամ
Լրահոս
Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ «Շտապ. Ադրբեջանցիները պատրաստվում են մեկ հայի առևանգել ու գիտե՞ք ինչ անել». Լարիսա Ալավերդյան (video) Ֆրանսիան դադարեցրել է նռնակների կիրառումը պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբան «Ռուսաստանից Նիկոլին ասել են՝ 8,5 միլիարդով քո նման ծախվածին շանս չենք տալու»․ Սամվելյան (video) Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ու՞ր են․ լարված իրավիճակ Վանանդում (video) «Բա որ մտնեն ՔՊ ու ասեն՝ խմբակային էն բանից արե՞լ եք․․․» (video) «Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video) «Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․ Աբովյան (video) Նիկո՛լ, ներվերդ տեղու՞մ են, ե՞րբ է ԱԱԾ-ն մտնելու․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Սև բերետավորներին «լցրել են» Ավան․ քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում (video) ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին Վերադարձրեք մեր փողերը․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Էդ ինչի՞ց եք դժգոհ․ պատկերացնու՞մ եք՝էդ զինվորն ուր է հասել․ Տիգրան Աբրահամյանի կոշտ պատասխանը ՔՊ-ին (video) Կիևին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում․ Türkiye Նիկո՛լ, դե գնա ու հարցրա այդ կնոջը, գիտես՝ «բերանիդ կուտես»․ Նարե Սոսե (video) Հայկ Սարգսյանը ՔՊ-ից հեռացնելու որոշումը միաձայն է կայացվել, Սարգսյանը ներկա է եղել նիստին. Մանավազյան Դու ինձ մի՛ ընդհատիր․ Հարություն Մնացականյանը լռեցրեց ՔՊ-ականին (video) Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Դուք ամոթ ունե՞ք, դուք պետք է ամաչեք․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է․ Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am