Ձեզ քիչ է, պարոն Դարբինյան

Նախկին վարչապետ, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը իր երբեմնի կուռքին՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված սկանդալային բաց նամակ է հրապարակել:

<<Վերջին ամիսների ընթացքում Ձեր ամենօրյա ազգակործան և պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմի և ԿԳՍՄ նախարարության զգալի ուժեր լծել եք Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորին պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը: Համոզվելով սակայն, որ նման տվայտանքները անիմաստ են և անարդյունք, Դուք գնացիք առավել Ձեզ բնորոշ և հարազատ ճանապարհով՝ անձնական օգտագործման ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ:
Միանգամից ասեմ, որ ծիծաղելով մերժում եմ Ձեր այս անհեթեթ պահանջը՝ համարելով սակայն, որ Ձեր հոտառությունը Ձեզ չի դավաճանել. ի դեմս ինձ և իմ համակիրների Դուք ունեք և ապագայում կունենաք ամենաջերմեռանդ քաղաքական հակառակորդներ, և եթե ես երբևիցե որոշեմ հրաժարական տալ, ապա այն կունենա միայն մեկ նպատակ. քաղաքականապես Ձեզ տապալել և քոքահան անել նիկոլիզմը Հայաստանյան քաղաքական ասպարեզից>>։
Արմեն Դարբինյանն ամենեւին զարմանալի չի համարում Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ազատելու մտադրությունը:
<<Դուք հանդգնել եք Ձեր թարախակալ հայացքը նետել և անարժան ձեռքը բարձրացնել մեր համալսարանի վրա. այն արժեքները, որոնք դրված են մեր գործուեության հիմքում, տրամագծորեն հակառակ են Ձեր անձի էությանը և հոգեկերթվածքին: Մեր Արժեքներն են. Սերը, Ազատությունը, Արժանապատվությունը, Արդարությունը, Ստեղծարարությունը,
Համերաշխությունը, Իմացությունը և Անձնային աճը: Ձեզ հոգեհարազատ են հակառակ հասկացությունները. ատելությունը, թշնամանքը, բռնաճնշումը, քանդումը, տգիտությունը, խառնակչությունը, սողունությունը: Կա ևս մի պատճառ՝ իմ և իմ գլխավորած համալսարանի նկատմամբ Ձեր թշնամանքի դրսևորման. դա Ձեր հակառուսական էությունն է, որը Դուք երբեք չեք թաքցնի, անգամ Ձեր այժմյան կռացած և վասալային կեցվածքի տակ>>: Դարբինյանը հոխորտում է նաեւ՝ իր պաշտոնանկությունը երբեւիցե թույլ չի տա:
Ամեն ինչ կարելի էր սպասել, բայց ոչ այս մեկը, երբ Արմեն Դարբինյանն ամենավերջին բառերով է բնորոշում իր երբեմնի կուռք Նիկոլ Փաշինյանին՝ <<հիստերիկ եւ անբռնազբոս>> եւ նրա իշխանությունը գնահատում նիկոլիզմ: Այն Դարբինյանը, ով Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու առաջին իսկ օրվանից կրնկակոխ քծնում է նրան ու ծափահարում ցանկացած քայլ՝ դատարանների դեմ հակաօրինական արշավից սկսած վերջացևած անգամ Մել Դալուզյանի պաշտպանությունը: Նա երկրորդն էր Նիկոլ Փաշինյանից հետո, ով հայտարարեց, թե ինքն էլ է այլասեռված Մելին վերցնում իր անձնական պաշտպանության ներքո:
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ վարչապետ աշխատած, ապա բուհի ռեկտոր նշանակված սույն պարոնը հետաքրքիր է, որ որեւէ անգամ չի բարձրաձայնել, որ համակարգում ինչ-որ բան իր սրտով չէ, անգամ պաշտոնաթողությունից հետո նա չի խոսել նախկիններից, նրանց թալանից, ապօրինություններիս, սխալ քաղաքականությունից եւ այլնից: Այնինչ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո հանկարծ հասկացել էր, թե ինչ թալանչի իշխանություններ ենք ունեցել, խանդավառված էր իշխանափոխությամբ եւ նոր վարչապետով: Վերջինի բառ ու բանով, շարժուձևով, նիստուկացով: Եւ, ահա, ինչպիսի հայտնագործություն՝ վարչապետը զուսպ է եւ հավասարակշիռ:Գրում էր նա իր էջում: Միգուցե պարոն Դարբինյանն անկեղծորեն մտածում է, որ մարդ մի օր կարող է <հիստերիկ> լինել, մյուս օրը՝ զո՞ւսպ, չի լինում այդպես, իսկ եթե կա, ուրեմն ընկալման հարց է: Արմեն Դարբինյանի՝ իշխանությունների վերաբերյալ ընկալումն էլ յուրօրինակ է, իբր փորձում էր էյֆելյան աշտարակի իր բարձունքից երբեմն դիտողություններ, նկատառումներ անել, բայց մեծ հաշվով ռեվերանսներ էր անում գործողներին, հիշեցնում իր տեղը: Իսկ, այ, երբ հերթը հասել է իրեն եւ ինքն է հայտնվել Փաշինյանի թիրախում, վերջինս հիստերիկ է եւ անհավասարակշիռ:
Ինչպես չասել, որ ձեզ քիչ է պարոն Դարբինյան: Հատկապես եթե նկատի ունենանք, որ տիկին Մակունցը ձեր ուսանողներից մեկին էր փորձել ռասկրուտկա անել եւ Թուրքիայի շպիոն դարձնել:

Անի Սահակյան

դիտվել է 8317 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am